Հայաստանում հազվադեպ վիրահատություն են իրականացրել

Հայաստանում հազվադեպ վիրահատություն են իրականացրել

Իրադարձային Ipress 2022-09-10 21:13:00 696
hayastanum-hazvadep-virahatutyun-en-irakanacrel_CMhX4.jpg

Հայաստանում հազվադեպ վիրահատություն են իրականացրել: 6-ամյա Վիոլետայի վիրահատությունը անցել է բարեհաջող, նկատվում է դրական դինամիկա․ հայտնում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնից: «Ժպիտը՝ տրամադրության և տրամադրվածության խորհրդանիշ:

Ծանոթացե՛ք՝ Վիոլետան է: Նկարել, պարել ու շփվել սիրող աղջնակը 6 տարեկան է, Շիրակի մարզից: Ուռուցքաբանության ազգային կենտրոն դիմել է ս.թ. փետրվարին՝ գանգատվելով ձախ թիակային շրջանում գոյացության առկայությունից, ցավերից, ձախ ձեռքի շարժումների սահմանափակումից: Հետազոտությունների արդյունքում Վիոլետայի մոտ հայտնաբերվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ոսկրային ուռուցք: Այն չափսերով բավականին մեծ էր՝ 8 x 4սմ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները, համագործակցելով Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի հետ, ի դեմս՝ բաժանմունքի ղեկավար Լ. Սարգսյանի, բժիշկ Ռ. Պապյանի, խորհրդատվություններից հետո Վիեոլետային ուղեգրել են արյունաբանական կենտրոն, որտեղ նա ստացել է նախավիրահատական քիմիաթերապիայի 7 կուրս:

Քիմիաթերապիայի կուրսերից հետո նկատվել է ուռուցքի չափսերի գրեթե կրկնակի փոքրացում, ինչից հետո Վիոլետան տեղափոխվել է ՈՒԱԿ և վիրահատվել: Անցկացվել է հազվադեպ իրականացվող վիրահատություն՝ թիակոսկրի հեռացում: Վիրահատությունը կատարել են ՈՒԱԿ փոխտնօրեն, Ս. Սեինյանի անվան Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը, Ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Նարեկ Գինոյանը, օրթոպեդ Համլետ Մանուկյանը, անեսթեզիոլոգ՝ Արշակ Հարությունյան: Վիոլետայի վիրահատությունը անցել է բարեհաջող, նկատվում է դրական դինամիկա:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնից դուրս գրվելուց հետո աղջնակը վերադառնալու է արյունաբանական կենտրոն և շարունակելու բուժման հերթական փուլը: Դժվարին ճանապարհ անցած Վիոլետան ժպտում է, պատմում մյուս տարի դպրոց գնալու պլանների մասին, հպարտորեն շեշտում, որ արդեն թվեր է գրում, ինչպես նաև ծառայում ուժեղ լինելու, չհանձնվելու ու անընդհատ պայքարելու օրինակ բոլորիս համար:

Հ․Գ․ Սեպտեմբերը մանկական քաղցկեղի իրազեկման ամիսն է: Լուսանկարը հրապարակվել է ծնողների թույլտվությամբ»,- հայտնում են կենտրոնից:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը