«Համացանցում տարածվող տեսանյութն անկեղծ` տհաճ է»․ Կարեն Հեքիմյան

«Համացանցում տարածվող տեսանյութն անկեղծ` տհաճ է»․ Կարեն Հեքիմյան

Իրադարձային Ipress 2025-01-02 12:58:00 702
img7863__ZxEB.jpeg

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ պատկերված է, թե ինչպես են Հայաստանում բնակվող հնդիկները Երևանի Հյուսիսային պողոտայում Ամանոր տոնում: Անկեղծ` տհաճ է, սակայն ...

Օտարերկրացիներն աշխատելու են եկել Հայաստան: Դա նշանակում է, որ Հայաստանում աշխատուժի կարիք կա: Ինչո՞ւ: Որովհետև, ՀՀ քաղաքացիներն, իրենց հերթին, լրացնում են այլ պետություններում աշխատուժի պակասը: 

Օտարերկրացիները Հայաստան են ներմուծում նաև իրենց սովորույթներն ու մշակույթը:

Այդպիսին է կյանքը: Եվ, եթե օտարերկրացիների պահելաձևը հակասում է հայաստանյան օրենքներին, ապա իրավապահ մարմինները պետք է կանխեն ապօրինությունները:
Խնդիրն ունի մեկ այլ կողմ:

Քչերն են նկատում (չեն ցանկանում նկատել), որ Հայաստանում կան օտարերկրացիներ, որոնք, ի տարբերություն, ենթադրենք` հնդիկների, Հայաստան են եկել ոչ թե աշխատելու, այլ երկիրը զինագրավելու նպատակով: Վերջիններիս զինված խմբավորումները տեղակայված են Գյումրիում, Երևանում և մի շարք այլ բնակավայրերում:

Հիշեցնեմ, որ նույնօրինակ` «մինչև ատամները» զինված խմբավորում կար նաև Արցախում:

Կասեք, որ 102-րդ ռազմաբազան օրինական հիմունքներով է Հայաստանում տեղակայված, կպատասխանեմ` Հնդկաստանի քաղաքացիները ևս օրինական հիմունքներով են Հայաստանում գտնվում: 

Այնպես, ինչպես բոլոր երկրներում, օտարերկրացիներ Հայաստանում միշտ կլինեն: Խնդիրն այն է, թե օտարերկրացիներից ով և ինչով է զբաղվում Հայաստանում, հետևաբար` ովքեր են ավելի վտանգավոր` Հյուսիսային պողոտայում պարող հնդիկնե՞րը, թե՞ մարդասպան պերմյակովները»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը