«Հալալ ա Հրազդանի փրկարարներին»․ Հանքավանի անտառում կորած երեխան գտնվել է

«Հալալ ա Հրազդանի փրկարարներին»․ Հանքավանի անտառում կորած երեխան գտնվել է ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-07-25 18:56:00 1629
erexa-e-korel-hrazdan_zNvcb.jpg

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավանի վարչական տարածքոմ գործող «Անի ռեզորթ» հանգստյան տան մոտակայքում 3-ամյա տղան կորել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻն ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները և երեխայի ծնողների հետ սկսել են որոնողական աշխատանքներ։

Փրկարարները մոտ 2 ժամ «Անի ռեզորթ»-ի ողջ շրջակայքը և մոտ 1 կմ հեռավորության վրա կատարել են որոնողական աշխատանքներ և շնորհիվ օպերատիվ գործողությունների՝ 3-ամյա տղային փրկարարները հայտնաբերում են և անվտանգ հանձնում ծնողներին։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի հարազատներն ասում էին. «Ընտանիքով եկել էինք հանգստանալու։

Դե, գիտեք, այսօր Վարդավառ ա, շատ ուշադիր ենք եղել երեխայի նկատմամբ, սակայն մի պահ ասեցին, որ երեխան կորել է։

Ճիշտն ասած, մի քանի րոպե մենք սկսեցինք մեր ուժերով փնտրել, բայց որ չգտանք, զանգահարեցինք 9-11, ու կարճ ժամանակում Հրազդանի փրկարարներն էկան։

Ուզում ենք մեր անկեղծ շնորհակալությունը հայտնել էդ տղերքին, ովքեր անգամ անանցանելի վայրերում էին փնտրում մեր պուճուրին ու մոտ 2 ժամ անց լսեցինք, որ փրկարարները էրեխուն գտել են։ Փառք Աստծո, երեխային ոչինչ չի պատահել։

Կրկին շնորհակալության խոսք ենք ուղղում Հրազդանի փրկարարներին»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը