Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ․ Նարեկ Մանուկյան

Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ․ Նարեկ Մանուկյան

Բանակ Ipress 2024-08-11 22:02:00 759
narek-manukyan_IqlQX.jpg

Հա, ես նկարի գեշ տղեն ես եմ. բոմժավարի, կեղտոտ շորերով, յաբախտի մի հատ անկապ կասկա գանգիս դրած, իսկ մի քանի մարդկանց համար

Հա, էս նկարի գեշ տղեն ես եմ: Երբ ծառայո ւթյան վախտ իմացա որ News.am-ը նկար ա քցել ուզում էի տենաի ինչ նկար ա: Հետո տեսա,ասում էի էդ նկարը բիծ ա իմ կյանքում :Դ բոմժավարի,կեղտոտ շորերով,յաբախտի միհատ անկապ կասկա գա նգիս դրած, մտածում էի էդ նկարը ով տենա ինձանից յան ա տալու :Դ Հիմա ես ինքս եմ իմ ձեռով քցել էս նկարը:

էս վիճակից հետո ապրելը դզում ա: Մինչև վերջ կարդացեք,որ չմտածեք ստեղ ռեկլամ կա: ՈՒզում ա անցնի 2 տարի,թե 80, Չի լինի մի նենց տարի,որ ապրիլի 2ը չհիշվի: Էդ բառից բուն իմաստով ապրած կինո ա: Ապրիլի 1ի գիշերը գլուխը բարձին դնելուց ոչ մեկ էլ չէր մտածի որ մյուս բարձին դնելը մի 3 ամիս հետո ա լինելու:

Դե,կինոն կմնա կուլիսների հետևում, ՈՒ սաղ խորիմաստ թվացող զզ վցնող ստատուսներից կասեմ մենակ մեկը, Հանգիստ քնել կարանալը,գլուխը բարձին դնելը, Գլխիդ վերևը ծածկ ունենալը,էդ ոչ թե նոռմալ ա, ոչ թե լավ ա,այլ իսկական շռայլություն ա: Գնահատեք ամեն ինչ,կյանքի լավը էն ա, որ ինքը հա ցույց ա տալիս որ ավելի վ ատ միշտ էլ կարա լինի:

Ինքը սովորացնում ա: Դու սովորելու հետ սեր չունես: Քիչ փնթ նփնթա: Որ դու մտածես քո հետ կատարվածը ամենավ ատնա, տենց դու քո ձեռով մա հ վանդ վկայականն ես ստորագրում :

Տենց ապրել չի լինի: Միշտ պետք ա մտածել, որ ամենավ ատը դեռ դեմն ա: եթե սրան չդիմանաս, էլ հետո ինչ պետքա անես? Կային շատ կյանքեր,որ էլ չկան, Ու էդ կյանքերի չլինելու գնով հիմա լիքը կյանքեր հնարավորություն ունեն շռայլորեն գլուխը բարձին դնեն ու վայելեն,բայց էդքանից հետո լիքը մարդկանց ուղեղում դեռ կան փ դած բջիջներ ,որ էդքանը չհասկանալով, Միհատ սըթից պատճառից հիասթափվում են կյանքից, երես են թեքում,հոգնում են ապրելուց:

Երբեք էլ չգիտես,քնես զարթնես ինչ կլինի, Մի օր կզարթնես ու ունեցածդ թանկ մարդկանցից մեկը կմոռանա զարթնելը, Մի օր էլ դու կքնես ու չես հիշի զարթնելու մասին, Իսկ մինչև էդ,հիմիկվանից սկսի կյանքին սիրելը, Մի սպասի որ կյանքը ստիպի էդ: Կյանքը խելոք սովորացնել չունի,ինքը Ձեռիցդ վերցնում ա,նոր հասկանում ես ինչ ունեիր,ինչ ես կորցրել: Բայց ամենից առաջ հասկացնում ա, որ ամենամեծ բանը որ չունեիր,էդ խելքդ էր:

News.Am-ից ու մնացածներից էլ մենակ լավ նորություններ տենանք բանակի,զի նվորների ու առաջնագծի մասին: Բարի,Անփորձանք ու խաղաղ ծառայո ւթյուն զի նվորներին:

Եթե էդ կա,մեզանից շատտ քիչ բան ա պահանջվում, Ընդամենը գիտակցելը: Ուղղակի զզ վելի ա էն,որ միքանի մարդկանց համար ուղղակի ապրելը երազանք էր,ուղղակի ապրելը, իսկ ով որ անհոգ ապրում ա, շտոտը վիձիծե լի «Հոգնել» ա կյանքից: Անշնորհակալ,թու լամորթ մոլախոտի մտածելակերպ:

Հայ զինվոր Նարեկ Մանուկյան

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը