Կրակոցներ. Սմբատ Դավոյանը մահացել է. կա վիրավոր

Կրակոցներ. Սմբատ Դավոյանը մահացել է. կա վիրավոր

Իրադարձային Ipress 2022-06-08 12:20:00 4083
krakocner-1_azhLF.jpg

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Սմբատ Դավոյանն է։ 

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն բժշկական կենտրոն «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է Լոռու մարզի բնակիչ՝ 25-ամյա Բորիս Վանյանը։  Մինչ բժիշկները պայքարում էին Ս. Դավոյանի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզում են, որ հունիսի 6-ին, ժամը 23։30-ի սահմաններում Դ. Վանյանը վիճաբանել է Ս. Դավոյանի հետ, որի ժամանակ ատրճանակից 3 անգամ կրակել է Ս. Դավոյանի որովայնին՝ պատճառելով նշված վնասվածքները, իսկ վիճաբանության ժամանակ Ս. Դավոյանը դանակով հարվածել է Դ. Վանյանին։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  Լոռու մարզի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մի քաղաքացի դեպքի վերաբերյալ տեղեկություններ ունի և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բժաին, որտեղ վերջինս հայտնել է, որ հունիսի 6-ին, ժամը 22։00-ի սահմաններում իր ընկերոջ հետ տուն վերադառնալիս ճանապարհին նկատել են Ս. Դավոյանին, փորձել են օգնել նրան և տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։

Ճանապարհին վիրավորը իրենց հայտնել է, որ իր վրա կրակել է ոմն Բորիսիկը։ Նույն օրը, ժամը 03։50-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք հարցականով, ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Բ. Վանյանը։

Վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում և որտեղ է նշված վնասվածքները ստացել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ առավոտյան, ժամը 06։00-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված Ս. Դավոյանը, գիտակցության չգալով, մահացել է, ինչից հետո տեղում Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործէ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի, 112 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը