«Կրակոցի ժամանակ մի պատուհան է վնասվել, այդ պատուհանի տակ էլ երեխա է քնած եղել, հրաշքով փրկվել է»

«Կրակոցի ժամանակ մի պատուհան է վնասվել, այդ պատուհանի տակ էլ երեխա է քնած եղել, հրաշքով փրկվել է»

Իրադարձային Ipress 2024-04-06 20:49:00 480
tshnamin-krak-e-bacel_1e-z7.jpg

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Իրավիճակի մասին հավելյալ տեղեկության համար Iravaban.net-ը կապվել է Տավուշի մարզի Մովսես գյուղի նախկին վարչական ղեկավարի հետ։ Զավեն Պապյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին խաղաղ է, բայց երեկ՝ ժամը 11։20 սկսել են կրակելը, առավոտյան 04։30-ին են դադարել կրակոցները․ խոշոր տրամաչափի զենքերով են կրակել։

«Հենց գյուղի վրա են կրակել, տներ, տանիքներ են վնասվել։ Կրակոցի ժամանակ մի պատուհան է վնասվել, այդ պատուհանի տակ էլ երեխա է քնած եղել, հրաշքով փրկվել է»,-հայտնեց Պապյանը։

Նրա խոսքով՝ մարդկանց մեջ խուճապ, անհանգստություն չկա, հիմա խաղաղ է։

Այս պահին իրավիճակը կայուն է նաև Սյունիքի մարզի Արավուս գյուղում․ հայտնում են ղեկավարի գրասենյակից։

Նախարարությունից հայտնել են, որ կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը