Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ուղղաթիռ է վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կան զոհեր։
Այս պահին դեպքի վայրում հայտնաբերվել է վթարված «Յակ» ուղղաթիռ, որի մեջ հայտնաբերել են 2 դի։ Այն բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին։
Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են մահերը։
