Կինը տարբեր տղամարդկանց հրավիրել է իր մոտ, սեռական հարաբերություն ունեցել, նկարահանել, շանտաժ արել նրանց․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կինը տարբեր տղամարդկանց հրավիրել է իր մոտ, սեռական հարաբերություն ունեցել, նկարահանել, շանտաժ արել նրանց․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Իրադարձային Ipress 2024-12-12 12:27:00 1683
kiny-gumari-hamar-shantaj-e-arel-txamardkanc_7zTJJ.jpg

Աննա Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Արթուր Խ․-ի նկատմամբ հետագայում շորթում կատարելու նպատակով սեռական հարաբերության ընթացքում գաղտնի տեսաձայնագրում անելու համար։

Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական հարթակից։

Գործը դատարան է ստացվել 2024 թվականի հունվարի 1-ին և մակագրվել դատավոր Ջոն Հայրապետյանին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

2021 թվականին Աննա Մ.-ն ծանոթացել է Արթուր Խ․-ի հետ։ Կարճ ժամանակ անց, նա հրավիրել է Արթուրին իր վարձակալած բնակարան, որտեղ նրանք ունեցել են սեռական հարաբերություններ։ Աննան տեսաձայնագրել և լուսանկարահանել է սեռական հարաբերությունների ընթացքը՝ հետագայում շորթում կատարելու նպատակով։

Մոտ 20 օր անց Աննա Մ.-ն Արթուր Խ․-ին դիմել է խնդրանքով՝ իրեն տրամադրել 1 միլիոն 983 հազար 360 ՀՀ դրամին համարժեք ոսկյա զարդեր՝ դրանք գրավադրելով գումար ստանալու նպատակով։ 

Արթուր Խ․-ն տրամադրել է նշված ոսկյա զարդերը։ Սակայն, մի քանի օր անց, Աննան ուղարկել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերության տեսանյութը՝ շանտաժի նպատակով։ Նա սպառնացել է, որ եթե Արթուրը չհրաժարվի իրեն տրված զարդերը հետ պահանջելու գույքային իրավունքից, տեսանյութը կուղարկի Արթուրի ընտանիքի անդամներին և կհրապարակի սոցիալական կայքերում։

Հետագայում, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Աննան նույն մեթոդով մինչև 2023 թվականի մայիս ամիսը պահանջել և ստացել է ևս մոտ 1 միլիոն ՀՀ դրամ։ Այս կերպ նա Արթուր Խ․-ին պատճառել է ընդհանուր 2 միլիոն 983 հազար 360 ՀՀ դրամի չափով։

2023 թվականի ապրիլին Աննա Մ.-ն ծանոթացել է Նարեկ Հ.-ի հետ և նույն ամսին հրավիրել նրան իր վարձակալած տուն, որտեղ նրանք միասին ընթրել են և օգտագործել ալկոհոլային խմիչքներ։

Այնուհետև, օգտվելով Նարեկ Հ.-ի քնած լինելու հանգամանքից, Աննան, իր սեռական կարիքները բավարարելու և հետագայում նրա նկատմամբ շորթում իրականացնելու նպատակով, Նարեկի նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որոնք տեսանկարահանել և լուսանկարել է։ Մոտ երեք օր անց Աննա Մ.-ն հաղորդագրությունների միջոցով Նարեկ Հ.-ին ուղարկել է այդ սեքսուալ բնույթի գործողությունների լուսանկարները՝ սպառնալով դրանք ուղարկել նրա ընտանիքի անդամներին և տարածել սոցիալական կայքերում։ Այս կերպ Աննան Նարեկ Հ.-ից պահանջել է 200 հազար դրամ գումար։

2021 թվականի աշնանը Աննա Մ.-ն ծանոթացել է Էդուարդ Թ.-ի հետ: Մի քանի ամիս անց՝ երրորդ հանդիպման ժամանակ, Աննան գաղտնի տեսաձայնագրել է  նրանց միջև կատարված «մերսման» և այլ սեռական գործողությունները՝ նպատակ ունենալով հետագայում շորթում կատարել Էդուարդ Թ.-ի նկատմամբ:

Դրանից մի քանի օր անց Աննան Էդուարդին ուղարկել է  հաղորդագրություն՝ հարցնելով.

«Ինչքան ես գնահատում քո պատիվը» և կցել տեսագրությունը: Նա սպառնացել է, որ տեսանյութը կուղարկի Էդուարդի ընտանիքի անդամներին, հատկապես՝ հորը, եթե վերջինս չվճարի պահանջված 1 միլիոն 165 հազար 200 ՀՀ դրամը:

Աննան տեսնելով, որ Էդուարդ Թ.-ն չի վճարում պահանջված գումարը՝ տեսաձայնագրությունն ու լուսանկարները ուղարկել է  Գևորգ Թ.-ին՝ Էդուարդի հորը և գրել հաղորդագրություն՝
«Որդիդ խնդիրներ ունի, ինչպես ենք այդ հարցը լուծելու» բովանդակությամբ։

Դատարանը որոշել է մեղադրյալ Աննա Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանքը, երկարաձգել 3 ամիս ժամկետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը