Կինը ամուսնուց գաղտնի գողացել է 1.200.000 ՀՀ դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի և ոսկյա զարդեր, որը ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատ

Կինը ամուսնուց գաղտնի գողացել է 1.200.000 ՀՀ դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի և ոսկյա զարդեր, որը ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար

Իրադարձային Ipress 2024-05-17 21:22:00 804
goxutyun_aK-Mh.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել և հայտնել է, որ ապրիլ ամսվա կեսերից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի ննջասենյակի պահարանում եղած «Նաղաշի լավաշ» նկարազարդ տուփի միջից գողացել են 1.200.000 դրամ գումար, 3.200 ԱՄՆ դոլար, 20.000 ՌԴ ռուբլի և մի քանի կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը ոստիկանության Արտաշատի բաժին է հրավիրվել դիմումատուի 29-ամյա կինը, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված գումարները ինքն է առանց որևէ մեկի տեղյակ պահելու վերցրել, իսկ ոսկյա զարդերը ինքն է գրավադրել տարբեր բանկերում, որից ստացված գումարները նույնպես ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար: 

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը