Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հովսեփյանի քույրը՝ Էրիկան

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Հովսեփյանի քույրը՝ Էրիկան

Life Ipress 2024-07-19 22:22:00 426
erik-hovsepyan_BGbC_.jpg

«Տանն ուրախություն է, այսօր բոլորիս դեմքին ժպիտ հայտնվեց։ Էրիկան, վստահ եմ կփոխի իր ծնողների կյանքը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է երեխայի մորաքույրը՝ Արմենուհին։

Հովսեփյանների ընտանիքը Ստեփանակերտից է։ 2020 թվականին Էրիկը ժամկետային ծառայության մեջ էր, երբ Ադրբեջանն Արցախի դեմ սկսեց պատերազմ, և այն տևեց շուրջ 44 օր։

«Հոկտեմբերի 2-ին տարածվեց Էրիկի զոհվելու լուրը, նա անմահացավ Մարտակերտի շրջանում։ Երկար ժամանակ քրոջս ընտանիքն ուշքի չէր գալիս։ Երբ որոշ ժամանակ անցավ, առաջարկեցի, որ ուժ հավաքի, երեխա ունենա, գուցե մի քիչ կցրվի, չնայած որ ևս մեկ տղա ու աղջիկ ունի, բայց Անուշը ասաց, որ «ես այդքան ուժեղ չեմ, չեմ կարող»»,- հիշում է Արմենուհին։ 

Գաղթից հետո, երբ Արցախում է մնացել Էրիկի գերեզմանը, իսկ կարոտն անտանելի է, ամուսինները որոշում են կայացրել, հոգու ցավը մեղմելու համար՝ փոխել կյանքի ընթացքը։ 

«Վիլենի ու Անուշի համար դժվար կայացված, բայցև սպասված որոշում էր, մանավանդ, որ քույրս բալիկին ունեցավ 42 տարեկանում։ Երեխայի անվան շուրջ երկար չեն մտածել, Էրիկից հետո նա պետք է կրեր Էրիկա անունը»,- հավելեց Արմենուհին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը