Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավորներ

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Կա զոհ և վիրավորներ

Իրադարձային Ipress 2024-07-20 20:26:00 4122
voghbergakan-avtovtar_kCoQZ.jpg

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Բոմբ» օբյեկտի հարևանությամբ բախվել են «Kia», «Honda» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ում մարմինը գտնվում է ավտոմեքենայում, իսկ 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրության, տեղափոխվել են մեկը՝ «Հրազդան», մյուսը՝ «Աբովյան» բժշկական կենտրոններ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների, ինչպես նաև՝ «Mitsubishi»-ի վարորդի հայտարարությամբ՝ ինքը դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ «Kia»-ն ու «Honda»-ն դեպի Երևան ընթանալիս բախվել են իրար, ապա «Honda»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, և ինքը բախվել է «Honda»-ին, իսկ «Kia»-ի վարորդն ասում է, որ ինքը կապ չունի վթարի հետ, և թե ինչ հանգամանքներում է կողաշրջվել, դրա պատասխանը չկա: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի լեգենդար հերոս, «Եղնիկներ» ջոկատի հիմնադիր Շահեն Մեղրյանի եղբոր որդին է: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը