Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2024-03-20 11:50:00 6390
xoshor-avtovtar_OhctQ.jpg

Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, անցել կանաչ գազոնի վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և պատգարակներով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենաներին:  

Վիրավորներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս:

Բժիշկները վիրավորներին մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերեցին վթարի հետևանքով վիրավորներից մեկի կտրված ոտքի թաթը, որը պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ տեղափոխեցին հիվանդանոց:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ բժիշկների՝ վիրավորներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը