Խոշոր ավտովթար. Կա 8 վիրավոր

Խոշոր ավտովթար. Կա 8 վիրավոր

Իրադարձային Ipress 2022-07-13 17:51:00 14022
vtar_NBj_h.jpg

Այսօր՝ հուլիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանպարհի՝ Ջրաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Սպիտակի հիվանդանոցի բժիշկները։  

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու վիրավորներից մի քանիսին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեջանյանի, գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Վթարի հիմնական  պատճառը տարիներ շարունակ էս ճանապարհահատվածում եղած մարդաբոյ փոսերն են:

Ոչ երանի էն մարդուն, ով կարողանա էդ փոսերը  անվտանգ անցնի: Ամեն օր ավտովթարներ են տեղի ունենում, միակ սփոփանքը նա է, որ զոհեր չի լինում: Եղել է նաև օր, որ մի քանի վթար է տեղի ունեցել, բայց լավ ա, բոլորը նյութական, ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավորներ, բայց էսօր 8 հոգու շտապօգնությունը տարավ Սպիտակի հիվանդանոց: Եթե էդ փոսերը չլինեին, ո՛չ վթարներ կլինեին, ո՛չ էլ վիրավորներ կունենաինք»:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը