Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈ

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան և Opel-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-07-19 15:28:00 6978
vtar_U-sVQ.jpg

Այսօր, հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են  Haise մակնիշի շտապօգնության և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող յուղման կետի աշխատակիցները, մինչև շտապօգնության ժամանումը՝ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Այնուհետև ժամանած շտապօգնության ավտոմեքենան վիրավորին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան էլ դուրս է եկել հանդիպակաց և բախվել բնակչի տան շինության պատին, կոտրելով նաև փայտյա սյունն ու գազի հաշվիչի սյունը։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ

Վթարի փաստով՝ Վ․ Բաղդասարյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում կրքերը շիկացան, երբ մի խումբ քաղաքացիներ շտապօգնության ավտոմեքենայի վարորդի հետ սկսեցին վիճաբանել, բանը հասավ իրար քաշքշելու։ Բայց պարեկների օպերատիվ գործողությունների արդյունքում բանը «տուրուդմփոցի» չհասավ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում և Աբովյանի հիվանդանոցից հիվանդ էր տեղափոխում Երևանի հիվանդանոցներից մեկը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը