Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բախվել են «Mercedes G»-ն, «Hyundai»-ը, «Toyota»-ն ու «Nissan»-ը

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Բախվել են «Mercedes G»-ն, «Hyundai»-ը, «Toyota»-ն ու «Nissan»-ը

Իրադարձային Ipress 2025-01-31 12:55:00 1734
avtovtar-erevanum_GHqni.jpg

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 2-րդ հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Վանիկ Գրիգորյանի վարած «Mercedes G» մակնիշի, Երևանի բնակիչ 21-ամյա Ռազմիկ Մկրտչյանի վարած «Hyundai» Երևանի բնակիչ 38-ամյա Կարեն Սահակյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Մկրտչյանն ու Վ. Գրիգորյանը, վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Աֆյանը տեղափոխվել են Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Ա. Աֆյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Օպերատիվ են գործել Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գազոնում: 

Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներից մեկի անվադողը վնասվել էր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը