Խոշոր ավտոթար Գեղարքունիքում․ 5 վիրավորներից 1-ը երեխա է

Խոշոր ավտոթար Գեղարքունիքի «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ․ 5 վիրավորներից 1-ը երեխա է

Իրադարձային Ipress 2023-07-22 15:26:00 351
vtar-gegarkunik_jmtAu.jpg

Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։ Նրանց առաջինն օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիները, և  օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ 

Բժիշկները վիրավորներին մինչև «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Քանի որ երթևեկությունը նշված վայրում չի դադարում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Զաքարյանը և կրտսեր պարեկներ Արման Բադալյանն ու Սևակ Գրիգորյանը, ովքեր մեծ դժվարությամբ են հետքրքրասեր վարորդներին հեռացնում վթարի վայրից, որպեսի հրշեջ-փրակարարները կարողանան աշխատանքներ կատարեն։

Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը