Լուսանկարներ՝ այսօր տեղի ունեցած դաժան սպանությունից․ Հայրը սպանել է որդուն

Լուսանկարներ՝ այսօր տեղի ունեցած դաժան սպանությունից․ Հայրը սպանել է որդուն

Իրադարձային Ipress 2022-07-25 00:32:00 12546
hayry-spanel-e-vordun_pUOKi.jpg

Այսօր՝ հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի օպերատիվ գծող տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի պետի օպերատիվ գծող տեղակալ Արթուր Ֆիշյանը:  

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանն ու նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանը:  

Մինչ հիվանդանոցում ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Վ. Մաթևոսյանը զննում էր քրեական մատյանը, մարզի ոստիկանապետը, Վաղարշապատի ոստիկանապետն ու օպերգծով տեղակալը տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը, ինչպես նաև պարզել են, թե Գայ գյուղի որ փողոցից են նրան տեղափոխել հիվանդանոց, ապա վերջիններս ժամանել են դեպքի վայր:  

Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:  

Այս պահին սպանվածի տանը զննություն են կատարում քննիչները՝ Վաղարշապատի քննչական վարչության պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ավետիսյանի գլխավորությամբ:  

Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ:  

Տեղում աշխատում են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետները:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:  

Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:  

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ավետիսյանի որոշմամբ՝ ՀՀ քր-օր-ի հատկանիշով, հարուցվել է քրեական վարույթ և Լևոն Մ.-ն ձերբակալվել է:  

Ոստիկանները հայտնաբերել են նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան, որով սպանվածը տեղափոխվել էր հիվանդանոց: Ավտոմեքենայի սրահում և դրսի հատվածներում նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:   Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մահացածը ունեցել է հոգեկան խնդիրներ, մի քանի անգամ բուժման նպատակով եղել է հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել, իսկ հայրը գյուղում բնութագրվում է դրական, աշխատավոր մարդ: Երևի տղան հունից հանել է հորը, ով դիմել է այդ ծայրահեղ քայլին: Գիտենք, որ դանակի մի հարված է հասցրել: Հայրն էլ աստվածապաշտ մարդ է, հաճախակի կարող էիր տեսնել գյուղում՝ իր տան դիմաց կառուցված Սբ. Նշան եկեղեցիում: Հաստատ հորը հունից հանել է»:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն