Լուսանկարներ՝ 19-ամյա տղայի ողբերգական մահվան դեպքից

Լուսանկարներ՝ 19-ամյա տղայի ողբերգական մահվան դեպքից

Իրադարձային Ipress 2022-06-09 18:36:00 92478
19-amya-tga_haWrz.jpg

Արմավիրի մարզային քննչական վարչությունունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 19 տարեկան երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հիշյալ երիտասարդի՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի լճերում խեղդվելու մասին ահազանգը ստացվել է 2022թ. հունիսի 08-ին՝ ժամը 19:35-ին:

 Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում գտնվող լճերից մեկում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտություն է եղել, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվի ջրասուզակը:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների թիվ 18  ջոկատի փրկարարները ջրասուզակի հետ մոտ 3 ժամ կատարեցին որոնողական աշխատանքներ: Ջրասուզակը մի քանի անգամ սուզվեց ջրի տակ, սակայն տեսանելիությունը շատ վատ էր, այնուամենայնիվ, մոտ  3 ժամ անց ջրասուզակին հաջողվեց հայտնաբերել երիտասարդի դին:

Փաստի առիվ Վ. Տիգրանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղծ եղած քաղաքացին Արմավիր քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Ո.-ն էր: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա իր 4 ընկերների հետ եկել է նշված վայր լողանալու: Մեկ անգամ մտել են լիճ, դուրս են եկել, հետո նորից են մտել ու այդ ժամանակ Սամվելը հայտնել է, որ չի կարողանում  դուրս գալ: Ընկերները  փորձել են օգնել, սակայն չեն կարողացել և անմիջապես ահազանգել են 911:

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը