Լույսերը անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվե՞ն․ պոստ ենք պահում

Լույսերը անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվե՞ն․ պոստ ենք պահում

Իրադարձային Ipress 2023-01-24 16:26:00 954
prosyan_tXryI.jpg

Hraparak.am-ը գրում է․  Գրել էինք, որ երեկ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի է ունեցել բողոքի ակցիա, քաղաքացիները փակել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որից հետո հսկայական խցանում էր առաջացել։ Բանն այն է, որ տևական ժամանակ է ՊՆ նախկին մասնաշենքում, որը գտնվում է Պռոշյան համայնքում, բնակություն են հաստատել Արցախի մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի արդյունքում զրկվել են իրենց տներից։

Կառավարության որոշմամբ այդ մասնաշենքը տրվել էր ՊԵԿ-ին։ Քիչ առաջ ՊՆ նախկին շենքում բնակություն հաստատած մարդիկ կրկին բողոքի ակցիա են նախաձեռնել։ Նրանք պնդում են, որ ՊՆ նախկին շենքում ոչ միայն Արցախից տեղահանվածներ են բնակվում, այլ նաև քաղաքացիներ ՀՀ տարբեր մարզերից՝ Շիրակի մարզից, Արագածոտնի մարզից և այլն։

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ընտանիքներից յուրաքանչյուրը անապահով է, դրա համար են գնացել այդ քայլին։ Նրանք պնդում են, որ լույսը անջատել են ու այս պահին մոտավորապես 150 ընտանիք մնացել է առանց լույսի։ Նրանք պնդում են, որ եթե հոսանքը վերականգնեն, իրենցից յուրաքանչյուրը պատրաստ է վճարել օգտագործած հոսանքի համար։

«Մենք պոստ ենք պահում։ Հիմա ես իմ 3 երեխեքին ու՞մ թողեմ, որ գնամ պոստ պահեմ, որ թուրքն էլ չգա մտնի։ Թուրքը էդքան արդեն առաջ է եկել, հիմա գնանք պահենք, որ դրանից առաջ չգա։ Նորից եմ ասում՝ ու՞մ թողեմ ես իմ երեխեքին, ես մի շաբաթ հետո նորից բարձրանալու եմ պոստեր։ Այո, կամավորներ ենք։ Խի եք անջատել լույսըերը։ Անջատել եք, որ էս երեխեքն էլ կոտորվեն, հա՞։  

Հլը դուք մի հատ ստեղ նայեք։ Լրիվ կաթնակեր, մանկահասակ երեխեք են։ Հետո էլ էդ երեխեքը պիտի հելնեն ու դիրք պահեն, հայրենիք պաշտպանեք, էս ի՞նչ եք անում։ Ու՞մ թողել, ՊԵԿ-ին պիտի թողնեմ երեխեքի՞ս»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն