Ինչպես է պետք «փակել օդը». «Ռազմինֆո»-ն մեխանիզմներ է ներկայացրել

Ինչպես է պետք «փակել օդը». «Ռազմինֆո»-ն մեխանիզմներ է ներկայացրել

Բանակ Ipress 2020-11-03 21:02:00 3159
rd_TTkYD.jpg

Ռազմ. ինֆո-ն գրում է. «Այսօր առավել հաճախ քննարկվողներից է, այսպես կոչված, «օդը փակելու» հարցը։ Այս բառակապակցությունը գործածողներից շատերին թվում է, թե գոյություն ունի ինչ-որ կոնկրետ զինատեսակ, որը կգնենք ու վերջ, «օդը կփակվի», թշնամու ինքնաթիռներն ու անօդաչուներն այլևս օդ բարձրանալ չեն կարողանա։

Ավելին, մեր ընթերցողներից ոմանք չգիտես ինչու հենց Ռազմ․ինֆոյին են դիմում, թե․ «Պանցիր առեք», «բա խի՞ չեք Ս-400 առնում» ևն։

Փորձենք հնարավորինս սեղմ անդրադառնալ այս հարցին։

«Օդը փակել» որևէ առանձին վերցված զինատեսակով սկզբունքորեն հնարավոր չէ։ Անգամ ամենահզոր ու արդիական ՀՕՊ համակարգը առանձին վերցրած խոցելի է։ Առհասարակ այս հարցում ունիվերսալ «դեղամիջոց» չկա։ Օդում գերակայության համար հաջող պայքարը բազմաշերտ է ու ենթադրում է որոշակի ջանքեր անխտիր բոլոր զորատեսակներից ու ստորաբաժանումներից։

Այն ենթադրում է․

 Գետնի վրա գրագետ քողարկում;

Կեղծ թիրախների մասսայական օգտագործում;

Օդային իրադրության մշտադիտարկում, այդ թվում՝ տեխնիկական միջոցներով;

Տեղաշարժերի ժամանակ շարասյուների, ինչպես նաև մարտակարգերի այնպիսի ընտրություն, որը կնվազեցնի կորուստներն օդային հարվածների դեպքում;

Տարբեր հեռահարության ՀՕՊ միջոցներ (սկսած զենիթային գնդացիրներից ու դյուրակիր ԶՀՀ-ներից, վերջացրած մոբիլ ու ստացիոնար ՀՕՊ խոշոր համալիրներով);

Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) տարբեր միջոցներ;

Թշնամու ավիաբազաների, ինչպես նաև ԱԹՍ-ների կառավարման կետերի օպերատիվ հայտնաբերում ու ոչնչացում հրետանային, հրթիռա-հրետանային կամ ավիացիոն միջոցներով;

… և, իհարկե, կործանիչ ավիացիա։

Սա իրականում դեռ ամբողջական ցանկը չէ, բնականաբար։ Էականն այն է, որ ինչպես տեսնում եք, այստեղ մեծ ծավալի ու ներդաշնակված աշխատանք կա անելու ամբողջ բանակի կողմից։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ ՀՕՊ միջոցներով բանակը պետք չի համալրել։ Իհարկե, պետք է, բայց ՀՕՊ միջոցներից բացի մյուս քայլերն էլ են անհրաժեշտ։ Այդ քայլերի մի մասը նվազեցնում է թշնամու օդուժի արդյունավետությունը, մյուսները հնարավորություն են տալիս վաղաժամ հայտնաբերել ու նաև ոչնչացնել հակառակորդի օդային միջոցները».։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը