Ինչպես են դավաճանում Հորոսկոպի նշանները

Ինչպես են դավաճանում Հորոսկոպի նշանները

Life Ipress 2022-06-06 21:46:00 1521
horoskop-davajan_I6m4c.jpg

Դավաճանություն. բավականին սարսափելի երեւույթ, որի մասին մտածում են գրեթե բոլորը։ Եկեք տեսնենք, թե ինչպես են դավաճանում Հորոսկոպի տարբեր նշաններ ունեցող տղամարդիկ։

Խոյեր

Խոյ տղամարդու դավաճանությունը շատ դաժան է։ Նույնիսկ եթե նրան «բռնացրել են», նա չի փորձի թաքցնել իր արած քայլը, այլ պարզապես կասի. «չէ որ դու մեծ աղջիկ ես, դու պետք է հասկանաս, միայն տեսնեիր նրա կուրծքը...». այո, իսկապես դաժան է։ Սակայն հետո տղամարդը խորամանկորեն կհամոզի կնոջը՝ նշելով, որ նա շատ թանկ է իր համար։

Ցլեր

Ցուլ տղամարդիկ հազվադեպ են դավաճանում, եւ նրանք ամենահուսալի եւ նվիրված զուգընկերներն են։ Բայց եթե ցուլ տղամարդը դավաճանեց, ուրեմն իսկապես սիրահարվել է։ Եվ եթե այլ նշանների տղամարդիկ հստակ հասկանում են սիրուհու եւ կնոջ տարբերությունը, ապա ցլերի դեպքում այդպես չէ։  

Երկվորյակներ

Երկվորյակներն դավաճանում են միայն ծանոթների հետ։ Նա միգուցե նստի Ամանորի սեղանի շուրջ եւ նկատի, որ ներկա բոլոր կանանց հետ սիրային հարաբերություններ է ունեցել։ Սակայն եթե երկվորյակը չի դավաճանում, ուրեմն նա վառ երեւակայություն ունի։ Եթե նստած եք սեղանի շուրջ, նա կարող է իր մտքում սեքսով զբաղվել ձեզ հետ։

Խեցգետիններ

Խեցգետին տղամարդիկ դավաճանում են բացահայտորեն, այսինքն՝ կարելի է անգամ սիրային հաղորդագրություններ չփնտել նրա հեռախոսի մեջ։ Խեցգետինը պատրաստ է անվերջ դավաճանել եւ նոր սիրուհիներ ունենալ, մինչեւ իր Միակին կգտնի։

Առյուծներ

Առյուծները հազվադեպ են դավաճանում, բայց անսպասելի։ Նրանք պարզապես սիրում են պարծենալ, որ այս կամ այն կինը ամեն վայրկյան պատրաստ է անկողին մտնել իր հետ եւ տրվել իրեն։

Կույսեր

Կույսերը դավաճանում են ինչպես Բոնդը, Ջեյմս Բոնդը։ Եթե դուք հանդիպում եք ամուսնացած կույս տղամարդու հետ, ուրեմն ձեր հարաբերությունները մինչեւ վերջ էլ շատ հանելուկային են մնալու։ Կույսերը գիտեն, թե ինչպես է պետք զգուշավոր լինել։ Կույսի դավաճանության մասին կարելի է իմանալ միայն «Ես մեկ ուրիշին եմ սիրում, արի ամուսնալուծվենք» բառերից հետո։

 Կշեռքներ

Կշեռքները դավաճանելու վարպետ են։ Նրանք տարիներով կարող են երկու ընտանիք ունենալ՝ անգամ առանց շատ մեծ ջանքեր թափելու թաքցնելու հարցում։ Կշեռք տղամարդիկ մեծ պատասխանատվությամբ են ընդունում իրենց ընտանեկան պարտավորությունները, ուստի նրանք երբեք ամուսնուլուծության նախաձեռնող չեն լինում։  

Կարիճներ

Կարիճը չի դավաճանում։ Իսկապես։ Չնայած մարդիկ կարիճներից սովորաբար խուսափում են, բայց ամուսնության հարցին կարիճ տղամարդիկ շատ լուրջ են վերաբերում։ Սիրած էակին դավաճանելը կարիճի համար անմտություն է։ 

Աղեղնավորներ

Աղեղնավոր տղամարդիկ դավաճանում են առանց կանգ առնելու։ Եթե դավաճանելու հնարավորություն կա, ուրեմն նա անպայման կօգտվի դրանից։ Աղեղնավորի դավաճանության մասին շատ հեշտ է իմանալ, ընդ որում՝ ծանոթ մարդկանցից, քանի որ աղեղնավոր տղամարդը չի կարող զսպել իրեն եւ չպատմել այդ մասին իր ընկերներին։  

Այծեղջյուրներ

Այծեղջյուր տղամարդիկ դավաճանում են միամտաբար. ասես՝ «Իսկ ի՞նչ կա այդտեղ»։ Նա կարծում է՝ ահա իմ կինը, ես նրան սիրում եմ, եւ ահա իմ սիրուհին, ես նրան տենչում եմ։ Իսկ երբ կինը տղամարդուն «կբռնացնի» սիրուհու հետ, նա անմեղ հայացքով կնայի ու կասի. «գիտես, այնքան սոված եմ»։

Ջրհոսներ

Ջրհոս տղամարդկանց դավաճանությունը զգայական է։ Ջրհոս տղամարդը չի սիրում թաքցնել եւ նա ցանկանում է պատմել ամեն ինչ, որպեսզի այդ մղձավանջն արագ ավարտվի։ Ջրհոս տղամարդը սովորաբար դավաճանում է, որովհետեւ անսովոր զգացողություններ, բազմազանություն է փնտրում, սակայն ամեն անգամ հասկանում է, որ բոլոր կանայք էլ նույնն են։

Ձկներ

Ձկները դավաճանության հարցում բավականին նորարարական մոտեցում են ցուցաբերում։ Նրանք ուղղորդվում են իրենց հարուստ երեւակայությամբ եւ կարող են ելք գտնել ցանկացած իրավիճակից։ Օրինակ՝ կինը եկել է տուն եւ մերկ սիրուհուն տեսել անկողնում։ Դավաճանությու՞ն։ Ոչ իհարկե, նա տղամարդու քույր է, որը եկել է գյուղից, ամբողջովին թրջվել է, հանել հագուստները եւ պառկել։ Սա միգուցե առաջին հայացքից հիմարություն թվա, բայց երբ այս խոսքերն ասում է ձուկը, ուրեմն դրանք համոզիչ են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը