Ինչու է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ոչ հայ մոդելը

Ինչու է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ոչ հայ մոդելը

Իրադարձային Ipress 2024-09-06 11:42:00 666
miss-tiezerq-2024__gco_.jpg

«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը, և այսօր մրցույթին կարող է մասնակցել ցանկացած կին` անկախ տարիքից, իսկ ազգային տնօրեն կարող է դառնալ ցանկացած մարդ, որը պատրաստ է վճարել մասնակցության համար ամենաբարձր գինը։

Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի նախկին տնօրեն Գոհար Հարությունյանը։

«Միսս տիեզերք» մրցույթում այս տարի Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել ազգությամբ ռուս Իրինա Զախարովան: «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթն անցկացվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլյա Պավլիկովան:

Առաջին հայացքից թվում է, թե մրցույթը օրենքների խախտմամբ է կայացել, սակայն, ըստ Գոհար Հարությունյանի, վերջին երկու տարում «Միսս տիեզերք» մրցույթի կազմկոմիտեն փոխվել է, որի հետևանքով էլ քաոս է ստեղծվել։

Նախկինում «Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո, այնուհետև Endeavor’s IMG–ն գնել էր մրցույթի կազմակերպման իրավունքը, որը 2 տարի առաջ վաճառել է Thailand’s JKN–ին։

«Այն ժամանակ կային խիստ դրված օրենքներ, որոնց ես հետևում էի։ Անգամ սփյուռքից իրավունք չունեին մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա» ազգային մրցույթին, եթե իրենք չէին բնակվում Հայաստանում։ Անպայման պետք է ունենային հայկական անձնագիր, պետք է լինեին մինչև 28 տարեկան, չամուսնացած։ Այժմ մրցույթին կարող են մասնակցել բոլորը` անկախ տարիքից, ամուսնացած լինել-չլինելուց, երեխա ունենալ-չունենալուց։ Բացի այդ, մրցույթի ազգային տնօրենը ևս կարող է լինել ցանկացած մեկը, ով կարող է մասնակցության համար վճարել ամենաշատ գումարը։ Նախկինում ազգային տնօրենի համար էլ կային հստակ ստանդարտներ։ Խիստ հետևում էին, թե նա ինչ կապ ունի մրցույթների հետ, արդյոք սրտացավ վերաբերմունք ունի՞ մրցույթի մասնակիցներին, կազմակերպմանը և այլն։ Հիմա գումարը տուր, դարձիր ազգային տնօրեն»,- ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը