Ինչ է պատմել իրավապահներին երկու մարդու կյանքից զրկած Արզականի բնակիչը. մանրամասներ

Ինչ է պատմել իրավապահներին երկու մարդու կյանքից զրկած Արզականի բնակիչը. մանրամասներ

Իրավունք Ipress 2022-09-05 23:03:00 10560
arzakan-spanutyoswn_QMbuT.jpg

ArmLur.am-ը գրում է. Արզականում 46-ամյա տղամարդու դեպքը ապշեցրել էր բոլորին, թե ինչու 46-ամյա տղամարդը սպանեց կնոջ, որից հետո դանակով սպանել էր իր հետ նույն ընկերությունում աշխատած անձանցից մեկին, դանակով վնասել հարեւանին եւ եւս մեկ այլ տղամարդու:

Տեղեկություն տարածվեց, որ տղամարդը միգուցե առողջական խնդիրներ ունի, սակայն տղամարդը որեւէ առողջական խնդիրներ չի ունեցել, այլ իրավիճակից դրդված է գնացել այդ քայլին՝ փորձելով վրեժխնդիր լինել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ տղամարդը կասկածներ է ունեցել եւ խանդել է կնոջը, նրա ձեռքում որոշ փաստեր են հայտնվել եւ նա խանդից դրդված վրեժխնդիր է եղել այն անձանցից, որոնց մասով կասկած է ունեցել:

Նշենք, որ iPress.am-ն օրեր առաջ հայտնել էր, որ Արզականցի Զորիկն իր կնոջ պարանոոցը կտրել է դավաճանության կասկածանքներից ելնելով, այնուհետև կտրել էր նաև այն տղամարդու պարանոցը,ում կասկածում էր կնոջ հետ դավաճանության մեջ։  

Արզականցի Զորիկի սպանված կնոջ մտերիմները iPress.am-ի հետ զրույցում իրենց վրդովմունքն էին հայտնել մեր հրապարակման վերաբերյալ, նշելով, որ Զորիկը թմրամոլ է և հաճախ է նման մտքեր ունենում (Դավաճանության մասին է խոսքը․ Խմբ․), ու այս անգամ էլ ամեն ինչ ավարտվել է սպանությամբ։ 

Ի դեպ, իր քայլերը կատարելուց հետո Զորիկն ինքն էր ինքնակամ ներկայացել իրավապահներին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2022թ օգոստոսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը բաց պատուհանով մտել է հարևանի ննջասենյակ, ծեծի ենթարկել, մի քանի անգամ դանակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդու բնակության վայրի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերվել է նաև վերջինիս կնոջ դին՝պարանոցը մասամբ կտրված վիճակում:

Վերոնշյալ հանցագործություններից օրեր անց՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Զորիկ Մելքոնյանը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը՝ «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Տղամարդը 46-ամյա Զորիկ Մելքոնյանն էր, որը այս դեպքից հետո ներկայացավ իրավապահներին:

46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով, 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 207-րդ հոդվածի 1-ին մասով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Միջնորդոթւթյուն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը