Ով է սպանված 23-ամյա երիտասարդը․ ինչ է եղել իրականում․ նոր մանրամասներ

Ով է սպանված 23-ամյա երիտասարդը․ ինչ է եղել իրականում․ նոր մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-03-19 21:25:00 2610
gy_hT-DW.jpg

Ինչպես արդեն հայտնել ենք, Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի կենտրոնական փողոցում՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի խաչմերուկում, տղայական վիճաբանություն է տեղի ունեցել Արծվաբերդի բնակիչ 26-ամյա Արտակ Մ․-ի և Տավուշի մարզի Բերդ քաղաքի Այգեձոր բնակավայրի բնակիչ 23-ամյա Բորիս Ալիփյանի, նույն բնակավայրից 21-ամյա Սարգիս Բաբայանի ու Դավիթ Ծաղկյանի միջև։

 

 

Կռվի ժամանակ մահացու վիրավորում է ստացել 23-ամյա Բորիս Ալիփյանը, իսկ մյուս երկու երիտասարդները ստացել են մարմնական վնասվածքներ։ ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել Այգեձոր համայնքի ղեկավար Լորիս Միրզոյանի հետ, ով նշեց, որ մահացած 23-ամյա երիտասարդը իրենց գուղից էր, շատ պարկեշտ, խելացի անձնավորություն էր։

«Նա կռվի մասնակից չի եղել, պատահական ընկերների հետ գնացել է Արծվաբերդ, որտեղ և տեղի է ունեցել այդ դժբախտությունը։ Աշխատում էր գյուղի այգիներում պահակ, տան միակ զավակն էր։ Տարիներ առաջ այրվելուց էր պրծել, հազիվ են կյանքը փրկել, որի պատճառով էլ բանակից ազատվել էր»,-ասաց նա։

Ի դեպ, մյուս երկու վիրավորները տեղափոխվել են Բերդի բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակի մասին Լորիս Միրզոյանն ասաց, որ արյունահոսություն են ունեցել, սակայն բժիշկներին հաջողվել է այն  կանխել։ Այս պահին երկու վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը