Մալաթիա-Սեբաստիայի բոլոր դպրոցների տնօրեններին կանչել են ոստիկանություն․ ինչ են պատմում երեխաները առևանգման փորձի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մալաթիա-Սեբաստիայի բոլոր դպրոցների տնօրեններին կանչել են ոստիկանություն․ ինչ են պատմում երեխաները առևանգման փորձի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իրադարձային Ipress 2024-10-01 21:55:00 1128
erexaneri-erevangman-porc_Rir2_.jpg

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցի տնօրեններին կանչել են ոստիկանություն՝ հարցաքննության:

ArmLur.am-ը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 116 դպրոցի բակում զրուցել է դպրոցի տնօրեն Թագուհի Հովհաննիսյանի հետ ծնողների աղմուկի, ոստիկանություն այցի մասին:

Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ինչ-որ մեկը դպրոցների մոտ երեխաներին նստեցնում է ավտոմեքենան և առևանգում։ Հրապարակումներում նաև նշվում է, թե բազմաթիվ ծնողներ այս հարցով ահազանգել են ոստիկանություն։

Արդյունքում՝ ոստիկանությունը պաշտոնապես հայտնեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: կատարավածից հետո Հ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեխաների առևանգման փորձի համար ձերբակալված 57-ամյա տղամարդը կալանավորվել է : տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ առևանգման փորձի համար։

Ու մինչ գործով քննությունը շարունակվում է՝ Armlur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում էր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բոլոր դպրոցի տնօրեններին կանչել են ոստիկանություն` հարցաքննության:

Ավելին, Armlur.am-ը զրուցել է այդ երեխաների հետ, որոնց հետ նման դեպք է պատահել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը