Թանկացել են մակարոնեղենը, պանիրը, միսը, միրգը․ ՎԿ

Թանկացել են մակարոնեղենը, պանիրը, միսը, միրգը․ ՎԿ

Տնտեսական Ipress 2022-07-09 23:38:00 720
tankacel-en_Y3eAF.jpg

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 17.1% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։

Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում (այդ թվում մայրաքաղաքում) 2022թ. հունիսին մայիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.8-0.1%-ով, մեկում գրանցվել է 0.7% գնաճ, մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ալյուրի գներն աճել են 17.7%-ով, հացինը՝ 20.0%-ով, մակարոնեղենինը՝ 29.9%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 5.2%, և 1.6%-ով:

Գառան, խոզի և տավարի մսերի գները 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ աճել են համապատասխանաբար 7.1%, 8.2% և 17.8%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.0%, 3.5% և 5.6%-ով:

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 25.4%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 1.6% գնաճ:

Միաժամանակ, 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ ձվի գինը նվազել է 24.0%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.0%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 6.9% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 2.6% գնանկում:

Լոբու, բրնձի, և հնդկացորենի գները 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ աճել են 4.2%, 14.6%, 34.2%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.1%, 0.6% և 1.3% գնանկում:

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ կարագի գինն աճել է 4.8%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ գրանցվել է 0.4% գնանկում:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ նվազել է 3.0%-ով, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 0.8%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 45.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 16.9% գնանկում:

2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 9.2% գնաճ:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը