«էրեկ կրկին հանդիպեցի ցուցարարների»․ Սոս Ջանիբեկյան

«էրեկ կրկին հանդիպեցի ցուցարարների»․ Սոս Ջանիբեկյան

Life Ipress 2022-05-08 11:40:00 1422
sos-janibekyan_PbnCm.jpg

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ճիշտն ասած՝ բացարձակ ցանկություն չունեի անդրադառնալ էն ամենին, ինչ կատարվում է ինձ հետ, որ չքաղաքականացվի, որովհետև ամեն կերպ ուզում եմ հեռու մնալ քաղաքականությունից: Խնդրում եմ դիտարկել որպես զուտ իրավիճակ և մարդկային փոխհարաբերությունների անալիզ, որով դիմում եմ ցուցարարների կազմակերպիչներին և հեղինակություններին:

Էն դեպքը, որ ճանապարհս չփոխելով ընդառաջ գնացի ցուցարարներին ու հանդիպեցի 2000-ը մեկի հարաբերակցությամբ հայհոյողների, թուրք վանկարկողների և ինձ վրա շիշ շպրտողների, անցանք, օքեյա, հասկանում եմ, որ ամբոխի էյֆորիայից առաջացած ամենաթողության զգացումի հետևանք ա, նման սխալ դրվագներ եղել են գործընկերներիս հանդեպ 2018-ի հեղափոխության օրերին, երևի կարմայական եկած ինձ հասանելիք դասն էր:

Կյանքի դասերը երբեք չեն ուշանում: Բայց էրեկ կրկին հանդիպեցի ցուցարարների, «Զարթնիր Լաո» երգը լսելով, մեքենայով անցնելիս, ովքեր հանդիպելով ինձ և 3,5 տարեկան աղջկաս, պատուհանը իջեցրին, գոռացին թուրք ու, ամենագռեհիկ սեռական բնույթի քֆուրը տալով, արագ սլանալով գնացին: Մտածում էի՝ երեխայիս էս դեպքից հետո ո՞նց պիտի ագրեսիվ թուրք սելջուկի և Մեծահոգի Հայ Արիացու տարբերությունը բացատրեմ, որովհետև մեքենայի միջինը հայ էր...կարծում եմ:

Մոտավոր մի 50 տարեկանին մոտ մի մարդ պտտվեց, ասեց. «Սո՛ս ջան, հիմա թուրքը դու էիր, իրանք էլ հա՞յը, կարող ա իրա արածը թուրքը տենար զարմանար»: Ասածս ինչ ա , իսկականից ամոթ ա տղերք, մի՛ արեք, մի՛ քրֆեք՝ ով ձեզ հետ չի, ժողովրդին ժեխ ու թուրք մի՛ անվանեք, մարդ կա, որ բացառձակ չի սատարում ներկայիս իշխանությանը, բայց ավելի շատ չի ուզում Ձեր կողքին կանգնի:

Դրանից մի՛ չարացեք, մի՛ վախացրեք, նախկին բարքերը մարդկանց նորից հիշել մի՛ տվեք, դուք Ձեր գաղափարախոսությամբ քայլերթ արեք, որ Ձեր գաղափարակիցներին միավորեք, ոչ թե այլակարծություն ունեցողներին քրֆեք, չի կարող դա լինել ցույցի գերակշռող վարքը: ...ու մի հարց, ո՞նց ա էլի լինում, որ հետևիցս ցուցարարները գոռում են թուրք, գալիս եմ տուն, ֆեյսբուքս բացում եմ 100-ից ավել նամակ ունեմ ստացած՝ մոտավոր էս բովնդակությամբ. «Սո՛ս ջան, արի մեզ միացի, մեր կողքին կանգնի՝ հանուն Հայրենիքի»:

Ձեր կողքին կարող ա մեկը գա կանգնի, ում Դուք թո՞ւրք եք համարում: Անհասկանալի է և չափազանց զավեշտալի: Ձեզ բարի և անփորձանք ցույցեր: Վստահ եմ ցուցարարներից ոմանք կկարդան և կփորձեն վերացնել այդ արատը: Շնորհակալություն, սեր և խաղաղություն Ձեր հոգուն»:

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն