Էջմիածնում Բրաբուսի վրա ինքնաձիգով տեղի ունեցած սպանությունը իրավապահները համեմատում են Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ․ Մանրաամասներ

Էջմիածնում Բրաբուսի վրա ինքնաձիգով տեղի ունեցած սպանությունը իրավապահները համեմատում են Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ․ Մանրաամասներ

Իրադարձային Ipress 2022-08-20 22:37:00 31995
ejmiacin-1_kM6hu.jpg

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Կարեն Հակոբյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ, 2 օր կատարելով հսկայածավալ աշխատանքներ, օպերատիվ տեղեկություններ են ստացել և Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին հարակից դաշտամիջյան վայրում՝ քարե շինության պարսպի մոտ, հայտնաբերել են ամբողջովիկն մոխրակույտի վերածված Opel մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում են, և ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ինքնաձիգ, ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակ, որոնք նույնպես ամբողջովին վերածվել են մոխրակույտի։

Այս պահին քննիչների հետ տեղում աշխատում են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները։

Ոստիկաններն ու քննիչներն ունեն կասկածներ, որ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում հրազենի գործադրմամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունն ու սպանության փորձը կատարվել է նշված ավտոմատով, ու հանցագործը կամ հանցագործները եղել են իրենց կողմից վառած, մոխրակույտի վերածված Opel-ով։ 

Իրավապահները այս սպանությունը նմանեցնում են հայտնի հեղինակություն Դոն Պիպոյի եղբոր սպանության հետ, երբ նույն եղանակով ինքնաձիգից դիմահար կրակոցներ էին արձակել Դոն Պիպոյի եղբոր վրա, ապա ավտոմեքենան ու ինքնաձիգը դաշտի մեջ այրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր օգոստոսի 18-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում մահացած և վիրավոր քաղաքացիների ինքնությունը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ հիվանդանոց էր ընդունվել Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արամ Միքայելյանը, ով ունեցել է «կրծքավանդակի առաջնային պատի հրազենային վիրավորում, աբոնալ վիճակ» ախտորոշում, և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Առաքելյանը, ով ունեցել էր «աջից անոթային գծով կույր գնդակային վիրավորում, լյարդի, աջ երիկամի, բարակ աղիների վնասում, տրավմատիկ շոկ ծանր աստիճանի» ախտորոշում։  Կարճ ժամանակ անց Ա. Միքայելյանը, գիտակցության չգալով, մահացել էր։

Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում անհայտ անձը ​ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Ա. Միքայելյանի կողմից վարած Mercedes G500 մակնիշի 10 QC 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ա. Միքայելյանն ու նրա ուղևոր Ա. Առաքելյանը ստացել էին հրազենային վնասվածքներ, իսկ կրակողը դեպքի վայրից դիմել էր փախուստի։

  Արդեն վիրավոր Ա. Միքայելյանը ավտոմեքենան վարել էր դեպի «Վաղարշապատ» ԲԿ-ի ուղղությամբ, սակայն Գնունյանց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել էր Ford, Mercedes, BMW, VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաներին, ինչի հետևանքով BMW-ի վարորդ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գրիգորյանը «պարանոցի հյուսվածքների, մկանների գերձգում, գլխուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել «Աշտարակ ԲԿ։  Վթարի վայրում հայտնաբերվել էր «Մակարով» տիպի ատրճանակ, իսկ կրակոցների վայրում՝ 1 հատ ինքնաձիգից կրակված պարկուճ։

  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործի հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։  

Нет описания фото.

 

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն