«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». մանրամասներ՝ աշակերտի հանկարծամահության դեպքից

«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». մանրամասներ՝ աշակերտի հանկարծամահության դեպքից

Իրադարձային Ipress 2024-10-07 20:36:00 6228
img6471_JZ2P9.jpeg

«Էներգետիկներ հաճախ է օգտագործել». մանրամասներ՝ աշակերտի հանկարծամահության դեպքից.

Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի դպրոցում այսօր հանկարծամահ եղած 10-րդ դասարանի Դավիթը մինչ այս առողջական որևէ խնդիր չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանն ասել է, որ տղան դպրոցի լավագույն աշակերտներից էր։

«Բոլորս շատ վատ վիճակում ենք այս պահին, լավ սովորող երեխա էր, Հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր։ Բոլորիս համար այս մահն անհասկանալի է, ոչ հարված է ստացել, ոչ էլ ֆիզիկական լարվածություն է եղել։

Ուղղակի կանգնած տեղն ընկել է ֆիզկուլտուրայի ժամին։ Բոլոր հարցերի պատասխանը դատաբժշկական փորձաքննությունը կարող է տալ»։

Արագածոտնի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գալուստ Թադևոսյանն էլ հայտնել է, որ վաղը դատաբժշկական փորձաքննության պատասխանը կլինի։

«Դասընկերներն ասում են, որ էներգետիկների նկատմամբ սեր է ունեցել ու հաճախ է օգտագործել, որքանով կարող էր դա պատճառը լինել՝ չգիտեմ։

Ֆիզկուլտուրայից առաջ մայրենի, մաթեմատիկա առարկաներն են եղել, նորմալ նստել է դասին, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամին պատրաստվել են բասկետբոլ խաղալ, բայց դեռ խաղը չսկսած՝ կանգնած տեղն ընկել է»։

 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը