Գիշերը և վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, որոնք պայմանավորված են խիտ մառախուղով:
Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներիցս մեկն է ինքնաթիռում: Գրել է․
«Վարշավայից գալիս էինք Երևան, եկանք օդում պտույտներ արեցինք, եղանակային պայմանների պատճառով հարկադիր վայրէջք կատարեցինք Թբիլիսիում: Հիմա մեզ ասում են՝ Թբիլիսիից պետք ա հետ գնանք Վարշավա , հետո նորից փորձենք թռնել Երևան»»։


