Զոհված զինծառայողն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. մանրամասներ

Զոհված զինծառայողն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում. մանրամասներ

Իրադարձային Ipress 2020-03-11 12:37:00 2868
sssm_wb0HB.jpg

Հակառակորդի կրակոցներից զոհված 36-ամյա պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Սիանոսյանն առաջին անգամ էր դիրքեր բարձրանում.

 

 Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Փոքր Վեդի համայնքի ղեկավարը` Նորիկ Մարտիրոսյանը։ Զոհված զինծառայողը Փոքր Վեդիի բնակիչ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնեց, որ պայմանագրային զինծառայողը զոհվել է մոտավորապես 15:30-ին հայ–ադրբեջանական սահմանին

«Զոհրաբը նոր–նոր էր պայմանագրային զինծառայող դարձել։ Մի ամիս էլ չկա։ Մինչ այդ նա զինվորներին էզորամասեր տեղափոխել, իսկ օրերս էլ առաջին անգամ դիրքեր բարձրացել... Նա երկու փոքր աղջիկ ունի` 2 և 4 տարեկան»,– ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով` Զոհրաբը մինչ պայմանագրային զինծառայող դառնալը հողագործությամբ է զբաղվել, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնել։ Հիմա էլ որոշել էր կանոնավոր աշխատանքի անցնել հայրենիքում։

Զոհրաբ Սիանոսյանն ապրում էր մեծ ընտանիքում` կնոջ, երկու երեխաների, ծնողների, ինչպես նաև եղբոր ու եղբոր կնոջ, նրանց երկու անչափահաս երեխաների հետ։

«Աշխատող, ապրող ընտանիք է։ Կինը ջերմոցում է աշխատում, իսկ եղբայրը Ռուսաստանում էր` արտագնա աշխատանքի։ Գիտեմ, որ վարկեր ունեն, և երկու եղբայր տքնաջան աշխատում էին դրանք փակելու ու ընտանիքը պահելու համար»,–ասաց համայնքի ղեկավարը։

Հիշեցնենք, որ զինծառայողը վնասվածքը ստացել էր կրծքավանդակի շրջանում։


 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը