Երևանի մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխայի․ ՖՈՏՈ

Երևանի մանկապարտեզներից մեկում դաստիարակը ծեծի է ենթարկել աուտիզմ ունեցող երեխայի․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2024-09-07 11:47:00 1374
dastiarak-cecel-e-erexayi_bVO-s.jpg

Երևանի թիվ 48 մանկապարտեզում երեք տարեկան երեխայի նկատմամբ դաստիարակ Սերինե Հակոբյանը բռնություն է գործադրել։ Այդ մասին MediaHub-ին ահազանգում է երեխայի մայրը՝ Մաշա Մաթևոսյանը։

Նա պատմեց, որ երեխան տարբեր շրջաններում կապտուկներով է տուն եկել, բայց սկզբնական շրջանում «ամոթից ելնելով» որևէ ձայն չի հանել։ 

«Մանկապարտեզ հաճախելու ընթացքում երեխայի մոտ որոշակի խնդիրներ նկատեցի, ստուգումներից հետո պարզվեց, որ հոգեխոսքային հապաղում ունի, ախտորոշում տվեցին հոգեխոսքային զարգացման հապաղում՝ աուտիկ սիմպտոմատիկա վարքային խանգարումով։ Դրանից հետո ես խոսել եմ թե՛ դաստիարակի հետ, թե՛ մանկապարտեզի տնօրենի հետ, բացատրել, որ երեխայի ակտիվ, տարբերվող վարքը դրանով է պայմանավորված։ Բայց խնդիրը շարունակվել է։ Դաստիարակն ասում էր՝ «խանգարում է, աղմկում է, ես չեմ կարող երեսուն երեխայի աչքաթող անել, միայն մեկով զբաղվել»։ Ու երբ այդ նույն ընթացքում կապտուկներ էի նկատում ու դիմում դաստիարակին, ասում էր, թե մահճակալից իջնելիս ինքնավնասում է եղել, դրա համար են կապտուկներ առաջացել։ Այսինքն, եթե մի օր գնայի, երեխայիս լուրջ վնասվածքով գտնեի, էլի ասելու էին, թե ինքնավնասո՞ւմ է։ Կամ գիտեն՝ երեխան հաշմանդամության կարգ ունի, ինչո՞ւ են երկրորդ հարկում քնեցնում»,- պատմեց ծնողը։

Նա ներկայացրեց, որ մանկապարտեզում երեխայի ներառական կրթության իրավունքը չի իրացվել, հաճախ քնի ժամին դաստիարակը զանգել ու ասել է, թե «արի, տար, խանգարում է, չի թողնում, որ մյուս երեխաները քնեն»։

«Մեկ ամիս է՝ երեխային մանկապարտեզ չեմ տանում, մի անգամ չեն զանգել, հարցրել, թե ինչու չեմ տանում։ Ավելին, երբ խնդրի մասին որոշեցի բարձրաձայնել, ու խոսեցի ԶԼՄ-ներից մեկի հետ, բոլոր ծնողները զանգեցին, սկսեցին ինձ մեղադրել, ինչ ասես ասել։ Դաստիարակն էլ ինձ սպառնաց, որ դատի է տալու իր բարի համբավն արատավորելու համար։ Բայց ես նկարներ ունեմ, որ երեխայի մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ կան, ձայնագրություններ էլ ունեմ, որ երեխաս լոգոպեդի մոտ ասում է՝ «ընկեր Սերինեն տուտուզիս խփեց»։ Բացի այդ, նման խնդիր ունեցող երեխաները կրկնօրինակում են մեծերի վարքը, ու երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, ես գնում էի իր հետևից, սկսում էր մազերս քաշել ու հարցնել՝ «լա՞վ ա»։ Այսինքն՝ նույնն իր հետ են արել»,- պատմեց ծնողը։

Մաշա Մաթևոսյանն ասաց, որ երեխայի հետ աշխատող մասնագետները պնդում են՝ տղան պետք է մանկապարտեզ գնա, պետք է սոցիալականացվի։

«Բայց ես չեմ ուզում այդ մանկապարտեզ տանել, քանի որ այդ վերաբերմունքը կրկնվելու է։ Ես տնօրենին մի քանի անգամ խնդրել եմ, որ խումբը փոխեն, սակայն դա չի արվել։ Ու ես հույս չունեմ, որ որևէ բան փոխվելու է»,- նշեց ծնողը։

Տեղեկացնենք, որ դեպքի առնչությամբ MediaHub-ն անձամբ է դիմել ՄԻՊ գրասենյակ, որպեսզի երեխայի իրավունքները պաշտպանվեն։ Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն ևս դիմել ենք։

Մենք փորձեցինք նաև մանկապարտեզի տնօրենի հետ զրուցել՝ լսելու նրա դիրքորոշումը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ MediaHub-ը պատրաստ է հրապարակել նաև մանկապարտեզի դիրքորոշումը։ 

undefined

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը