Երազիս ասաց՝ մամ, ինձ 5։30 կբերեն Երևան, և անատոմիկից այդ ժամին մեզ տվեցին Վահեին, 25 օր չէինք գտնում

Երազիս ասաց՝ մամ, ինձ 5։30 կբերեն Երևան, և անատոմիկից այդ ժամին մեզ տվեցին Վահեին, 25 օր չէինք գտնում

Բանակ Ipress 2022-09-27 21:15:00 1746
vahe-egikyan_wS4_C.jpg

Արցախյան պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Վահե Եղիկյանը 2019 թվականի հուլիսի 11-ին էր զորակոչվել բանակ։ Նա ինքնակամ ընտրել էր Արցախում ծառայել, այնուհետև որոշել էր, որ պետք է Վարազաթմբի (Լելե Թեփե) դիրքը պահի․

«Իր ընտրությունն է եղել, առանց մեզ ոչինչ ասելու, արդեն արել վերջացրել էր, նոր ասաց։ Դիրքն էր կահավորել, մատուռն էր կառուցել, ծաղիկներ էր տնկել»,- պատմում են Վահեի ծնողները։

Վերջին անգամ հարազատների հետ խոսել է սեպտեմբերի 29-ին։

«Սկսած սեպտեմբերի 30-ի առավոտից, Աստծուն խնդրում էի, որ Վահեն զանգի, մի հատ զանգի ու այդպես մինչև հոկտեմբերի 24-ը։ 25 օր տառապանք, 25 օր դժոխք, մինչև որ գտանք Վահիկին»,-պատմում է զինվորի մայրը՝ Կարինե Մուրադյանը։

Վահեն զինակցի ձեռքերում է զոհվել, արնաքամ է եղել, վերջին խոսքերը եղել են․ «Չէր կարող սենց բան լիներ, ոնց որ երազ լինի, իմ հետ չպիտի սենց լիներ»։

Վահե Եղիկյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 9-ին, զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը