«Ես գնալու եմ բանակ ու պատերազմ պիտի լինի․ գնալու եմ ու էլ չգամ»․ Դավիթ Գրիգորյան

«Ես գնալու եմ բանակ ու պատերազմ պիտի լինի․ գնալու եմ ու էլ չգամ»․ Դավիթ Գրիգորյան

Բանակ Ipress 2024-09-22 23:48:00 747
davit-grigoryan_s4Abn.jpg

2020 թվական, հոկտեմբերի 4. Խմբագրությունում լարված աշխատանքը շարունակվում էր։ Պատերազմի 8-րդ օրն էր։ Տեսանյութ է հրապարակվում, որում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հերոս բարձրագույն կոչումն է շնորհում ժամկետային զինծառայող Դավիթ Լյովայի Գրիգորյանին։ Նայեցի խմբագրիս, հայացքս հասկացավ, ասաց՝ կզորացրվի, անպայման հարցազրույց կանես։ Հպարտություն, հուզմունք խառնվել էր իրար։ Ուզում էինք պատկերացնել, թե ով է այդ «հսկան», այդ ի՞նչ է արել, որ այդ տարիքում հենց պատերազմի դաշտում արժանացել է նման կոչման։ Նոյեմբերին իմացանք, որ Դավիթը, Արցախի հերոսը, 20-ամյա «հսկան» զոհվել է։

2024 թվական, սեպտեմբեր․ Սարդարատապում ենք։ Կանգնած եմ Դավիթի նկարների դիմաց, անսահման ցավ, հպարտություն ու ափսոսանք։

«Որ նայում էի աչքերին, ինձ թվում էր խեղդվում եմ իր հայացքի մեջ, այդպիսի աչքեր ուներ Դավիթս»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում ասում է մայրը՝ Սուսաննա Գրիգորյանը։

Ծառայության ընթացքում Դավիթը սերժանտի կոչում է ստացել, բայց ծնողներն այդ միասին իմացել են միայն նրա զոհվելուց հետո։ Ընդունվել է համալսարան ու էլի չի հպարտացել, չի ասել ոչ ոքի։ Դավիթը լուռ իր աշխատանքն արել է, ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ մարտի դաշտում։

11-ամյա Դավիթին մայրը հարցնում է, թե ո՞ր սպարտաձևով է ուզում շարունակել՝ կրատե, թե՞ շախմատ։ Դավիթն ընտրում է շախմատը, իսկ մոր այն դիտարկմանը, թե կարատեն ավելի լավ է, կկարողանա ինքն իրեն պաշտպանել, Դավիթն ասում է՝ մամ, ես այդպես էլ չհասկացա խփելու իմաստը, եթե կարելի է բառերով բացատրել։

Խաղաղասեր Դավիթը ստիպված էր 2020 թվականի կռվել, որովհետև թշնամին բառերով չի հասկանում։ Ընկերները պատմել են, թե ինչ ծանր հոգեվիճակում է եղել Դավիթը, երբ խոցել է թշնամու տանկը։ Երկար ժամանակ լռել է, ոչինչ չի խոսել, ապա հրաժարվել է «մարդ սպանել», բայց պատերազմն այլ ելք չի թողնում․ «Հրաժարվել է հաշվարկ անելուց։ Ընկերները մոտել, խնդրել են, որ հաշվարկ անի, հրաժարվել է»։

15 տանկ, մեկ հետևակի մարտական մեքենա խոցելու համար Դավիթը ստացել է «Արցախի հերոս» բարձր կոչումը, բայց դա այն թվերն են, որոնք հնարավոր է եղել հաշվել։ Դավիթը շատ ավելի ծանր կորոսուտներ է տվել թշնամուն։

«Արցախի նախագահը, երբ եկավ մեր տուն, ասաց, որ 25-րդ տանկից հետո էլ չեն հաշվել, քանի որ վստահ են եղել, որ եթե հաշվարկը Դավիթն է անում, ուրեմն չի վրիպի։ Պատերազմի ընթացքում 2 ՏՕՍ է խոցվել, որոնցից մեկը Դավիթն է խոցել»,-ասաց մայրը։

Դավիթը պատերազմի ամենաթեժ կետում կռվելիս է եղել, երբ կապ են տվել դիրքեր ու հայտնել, որ ինքն այլևս Արցախի հերոս է։ Ականատեսները պատմում են, որ ոչ մի միմիկա չի շարժվել Դավիթի դեմքին։ Իր համեստ բնավորության համաձայն, այդ մասին էլ լռել է ու անձամբ չի հայտնել ընտանիքին։ Իսկ, երբ զանգել է տուն և մայրը նրան դիմել է «Իմ հերոս տղա»-ով,  շատ է զարմացել։ Դավիթն իմացել է, որ ամբողջ գյուղը, հարազատները, ընկերները իրենց տանն են, խնդրել է, որ դադարեցնեն ուրախություն․ «Վերջացրեք, ես ոչինչ էլ չեմ արել»։

«Երեք օր չզանգեց։ Հավատացեք, ես շատ լավ գիտեմ իմ տղային, ինքը ոչ մի պարագայում գերի չէր ընկնի։ Ինձ հանգստացնում էին՝ ասելով, որ գուցե թաքնվել է, գուցե գերի է ընկել։ Ասացի՝ եթե ինքը երեք օր չի զանգել, ուրեմն էլ չկա»,-ասում է մայրը։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը հայրենիքի ազատության համար մղվող մարտերում զահվել է նոյեմբերի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել