Եռաբլուրում մի անսովոր շիրմաքար կա՝ ներքևի հատվածում մի կնոջ լուսանկարով…

Եռաբլուրում մի անսովոր շիրմաքար կա՝ ներքևի հատվածում մի կնոջ լուսանկարով…

Բանակ Ipress 2022-09-04 21:31:00 4206
garnik_NTU_N.jpg

Եռաբլուրում մի անսովոր շիրմաքար կա՝ ներքևի հատվածում մի կնոջ լուսանկարով։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Միրզախանյան Գառնիկի շիրմաքարն է, իսկ ներքևում՝ նրա մոր լուսանկարը։ Մոր գերեզմանը մնաց թշնամու վերահսկողության տակ…

Այս պատերազմին Միրզախանյանների ընտանիքից 3 տղամարդ՝ 3 եղբայր մասնակցեցին պատերազմին՝ Արթուրը, Գառնիկն ու Գագիկը։ Ավագ եղբայրը՝ Արարատը, 1-ին կարգի զինհաշմանդամություն ուներ․ նա 2007 թվականին Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման ընթացքում էր վիրավորում ստացել։

Հոկտեմբերի 1-ին Գագիկը ծանր վիրավորվում է, իսկ Գառնիկից լուր չկար։ Հոսպիտալում ուշքի գալով Գագիկն ասում է, որ եղբայրը զոհվել է իր աչքի առաջ…

Օրեր անց հայրը գտնում է Գառնիկի մարմինն ու հողին հանձնում հայրենի Մեծ Թաղեր գյուղում։ Մյուս որդու բուժման հարցերով Երևանում եղած ժամանակ լսում է, որ հոկտեմբերի 22-ին թշնամին մտել է իրենց գյուղ, ավերել ամեն բան ու պղծել գերեզմանատունը…

Պատերազմից հետո ռուսների օգնությամբ մտնում են գյուղ, մի կերպ գտնում Գառնիկի շիրիմը, արտաշիրիմում ու բերում Եռաբլուր։ Մոր շիրիմն այդպես էլ մնում է գյուղի գերեզմանատանը, և որպես սրտի մխիթարանք՝ որդու շիրմաքարի մի փոքրիկ անկյունում նաև նրա լուսանկարն են տեղադրում, որ մայր ու որդի անբաժան լինեն…

Այսպիսի պատմությունները շատ-շատ են։ Ու սա ամեն օր արցախահայության միսը ծամողների համար եմ գրում։

Դուք՝ ոչ հարգելի բամբասողները, բան չեք կորցրել։ Ավելին, աշխարհի անեծքը կտաք էն մարդուն, ով կգողանա ձեր դռան դեմի ավելը, բայց դուք բամբասում եք մարդկանցից, ովքեր կորցրել են ԱՄԵՆ ԲԱՆ. տարիներով ստեղծածը, արածն ու դրածը, տունը, տեղը, անգամ հարազատի շիրիմը…

Արամ Գեվորգյան_ի ֆեյսբուքյան էջից

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը