Ելենա Բորիսենկոն դարձավ 51 տարեկան

Ելենա Բորիսենկոն դարձավ 51 տարեկան

Life Ipress 2024-07-28 14:10:00 1470
img4752_aB_id.jpeg

Հուլիսի 27-ին դերասանուհի Ելենա Բորիսենկոյի ծննդյան օրն է:

Այս առիթով դերասանուհին հրապարակում է արել, ինչպես նաև չի թաքցրել իր տարիքը: Դերասանուհին դարձավ 51 տարեկան:

Նշենք, որ  արիներ առաջ, երբ դերասանուհի Ելենա Բորիսենկոն սկսեց իր կարիերան անմիջապես դրական վերաբերմունքի արժանացավ լսարանի կողմից, սակայն այս տարիների ընթացքում նրա անվան շուրջ բազմաթիվ սկանդալային խոսակցություններ են եղել։

«Վերվարածները» նախագիծը շրջադարձային դարձավ Ելենա Բորիսենկոյի կարիերայի համար, հենց այդ նախագծից հետո նա լայն ճանաչում ձեռք բերեց, սակայն կերպարային կտրուկ փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց լսարանի կողմից.

«Երբ Կարինայից հետո «Ժառանգները» սերիալում հակահերոսուհու դեր տարա, դեմ առա հանդիսատեսի վրդովմունքին, ով չէր ցանկանում ինձ բացասական կերպարում տեսնել։ Եւ հետագա սերիալներում միշտ նյարդայնացնող ինչ-որ բան լինում էր։ Մեկ՝ իմ երկար օղերը, մեկ՝ մազերի գույնը, իմ հերոսուհին խմում էր եւ դա երբեմն զայրույթ էր առաջացնում, մեկ՝ ես չափազանց ուժեղ կնոջ դեր էի տանում։ Մի խոսքով, այն ինչ Կարինա չէր, վատ էր։ Եւ մինչեւ օրս էլ ինձ որպես Կարինա են հիշում։

Պարզապես դա Հայաստանում առաջին սերիալն էր, չափազանց վարկանիշային եւ սիրելի, եւ իմ հերոսուհուն պարզապես պաշտում էին։ Սկզբում շատ էի մտածում, քանի որ մինչեւ Կարինան բազմաթիվ լուրջ դերեր էի խաղացել թատրոնում, եւ դրանք ոչ մեկին պետք չէին։ Այն ժամանակ իմ մտերիմ ընկերուհին հաճախ կատակում էր՝ ասելով, թե Կարինան իմ լավագույն դերն է։ Սակայն այդ հերոսուհու շնորհիվ ես երկրպագուներ ձեռք բերեցի, ովքեր երկու խմբի բաժանվեցին. Կարինային սիրողներն ու նրանք, ովքեր իմ մեջ լուրջ դերասանուհի տեսան։ Նրանք հետեւում են իմ արվեստին, հրաշալի նամակներ են գրում, եւ սպասում են կինոյում իմ լուրջ աշխատանքներին»։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը