«Եթե մինչև 90 տարեկան քաղցկեղ չեք ունեցել, ապա դրանից հետո կարող եք վստահ լինել, որ այլևս չեք ունենա». Մեքսիկացի ուռուցքաբան

«Եթե մինչև 90 տարեկան քաղցկեղ չեք ունեցել, ապա դրանից հետո կարող եք վստահ լինել, որ այլևս չեք ունենա». Մեքսիկացի ուռուցքաբան

Life Ipress 2024-02-05 22:50:00 321
urucqaban_iu9R4.jpg

Երիտասարդ և տարեց մարդու քաղցկեղի բուժումը կարող է տարբերվել՝ կախված տարեց մարդու ընդհանուր առողջական վիճակից: Մասնավորապես, կախված նրանից, թե նա ինչ ուղեկցող հիվանդություններ ունի, ինչպես են աշխատում նրա երիկամները, արդյոք նրա համար տանելի է կոնկրետ քաղցկեղի բուժման ստանդարտ սխեման, թե՞ նրա համար պետք է ընտրել ավելի թեթև սխեմաներ։

Այս մասին Ջերմուկում Հայկական ուռուցքաբանության չորրորդ կոնգրեսի շրջանակում NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մեքսիկայից ուռուցքաբան Էնրիկե Սոտո Պերեզ դե Ցելիսը։

 

Նա հավելեց, որ, այնուամենայնիվ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհատական մոտեցում է պահանջվում։ Եթե ամբողջ աշխարհում 30-ն անց մարդիկ էապես նման են իրենց ֆիզիկական և մտավոր կարողություններով, ապա 70-ն անց մարդիկ կարող են շատ տարբեր լինել միմյանցից։ Որոշ մարդիկ այս տարիքում քայլում են ձեռնափայտով և հատուկ խնամքի կարիք ունեն, իսկ մյուսները կարող են կրոս վազել և ինքնուրույն հոգ տանել իրենց մասին: Եվ այդ մարդկանց բուժումը պետք է կազմակերպել՝ հաշվի առնելով այս բոլոր գործոնները։

Էնրիկե Սոտո Պերեզ դե Ցելիսը զբաղվում է տարեցների ուռուցքաբանության խնդիրներով, ինչի մասին նա զեկույց է կարդացել կոնգրեսում։

Ուռուցքաբանի խոսքով, տարեցների ուռուցքաբանությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է այն պատճառով, որ մարդու կյանքի տեւողությունը համընդհանուր աճում է, շատ երկրներում ավելանում է նաև տարեց բնակչության մասնաբաժինը։ Իսկ դա պահանջում է առողջապահության մոտեցումների վերանայում։ Մասնավորապես, մի շարք երկրներում ուռուցքաբաններն ու գերոնտոլոգները մեկ թիմով աշխատում են տարեց մարդկանց քաղցկեղի բուժման համար։ Կան երկրներ, որտեղ քաղցկեղի կենտրոններում գործում է առանձին ծերաբուժական ծառայություն, որոշ դեպքերում ուռուցքաբանը պարզապես տարեց հիվանդին ուղարկում է գերոնտոլոգի մոտ խորհրդատվության:

Նա հավելեց, որ ՄԱԿ-ի՝ «էյջիզմի»՝ տարիքային խտրականության վերաբերյալ վերջին զեկույցում նշվում է, որ տարեց մարդկանց ավելի ակտիվ պետք է ներգրավել հասարակական կյանքին վերաբերող քննարկումների մեջ, որպեսզի իրենք հանրության լիիրավ անդամ զգան իրենց, չլինեն սոցիումից կտրված, հաշվի առնելով նաև, որ տարեցներն ունեն այն, ինչ չունեն երիտասարդները՝ կուտակած փորձն ու գիտելիքը։

Ըստ մեքսիկացի բժշկի՝ ուռուցքաբանության մեջ էյջիզմը դրսևորվում է երեք ձևով։ Նախ, բժիշկները չեն ցանկանում մեծ ջանքեր գործադրել տարեց հիվանդների բուժման համար՝ համարելով, որ դա անարդյունավետ է: Երկրորդ՝ ընտանիքը նույնպես կարող է մտածել, որ այս մարդն ապրել է իր կյանքն ու չարժե գումար ու ջանք ծախսել նրա բուժման վրա։ Եվ երրորդ՝ տարեցն ինքը կարող է համարել, որ իր տարիքում բուժումն անիմաստ է։ Ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է փոխել բժիշկների մոտեցումները, ինչպես նաև հասարակության մեջ առկա կարծրատիպերը։

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ քաղցկեղն ավելի քիչ ագրեսիվ է տարեցների մոտ, բժիշկը նշեց, որ ընդհանուր առմամբ այս հարցի պատասխանը «ոչ» է։ Բայց հասարակության մեջ նման կարծիք կա, քանի որ, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի որոշ տեսակների դեպքում՝ հորմոնալ գործոնի փոփոխության շնորհիվ նման բան կարող է դիտվել։ Բայց ընդհանուր առմամբ՝ քաղցկեղի զարգացման և տարածման արագությունը կախված է քաղցկեղի տեսակից, և կորելյացիա չունի տարիքի հետ։

Միաժամանակ, Պերեզ դե Ցելիսը հետաքրքիր օրինաչափություն է նկատել՝ 90 տարեկանից հետո քաղցկեղով հիվանդացությունը կտրուկ նվազում է։ «Այսինքն՝ եթե ձեզ հաջողվել է ապրել մինչև 90 տարեկան և չհիվանդանալ քաղցկեղով, ապա դրանից հետո կարող եք վստահ լինել, որ այլևս քաղցկեղ չեք ունենա»,- ասաց բժիշկը։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 291

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն