«Պարտադրել էր ծնողներին, որ պիտի գնա Հայաստան ու ծառայի». եզդի Արման Չաթոյանը զոհվել է Վարդենիսում

«Պարտադրել էր ծնողներին, որ պիտի գնա Հայաստան ու ծառայի». եզդի Արման Չաթոյանը զոհվել է Վարդենիսում

Բանակ Ipress 2022-09-15 21:50:00 1254
adrbejan-zoh-arman-catoyan_Tey6w.jpg

Ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետեւանքով Վարդենիսի հայկական մարտական դիրքերից մեկում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, զոհվել է ազգությամբ եզդի զինծառայող Արման Չաթոյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատի հրամանատար Ռզգո Սարհանգյանը պատմեց, որ Արման Չաթոյանը ծառայում էր Վարդենիսի զորամասում, մեկ տարվա ծառայող էր։

«Փոքր երեխա է եղել, երբ գնացել են Հայաստանից, ապրել են Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում։ Երկու եղբայրները պարտադրում էին ծնողներին, թե մենք պիտի գնանք Հայաստան՝ ծառայության։ Ծնողները երկար դեմները փորձում են առնել, բայց չեն կարողանում։ Եղբայրները գալիս ու ներկայանում են զինկոմիսարիատ, եղբայրը առողջական խնդիրներ է ունենում, իրեն ծառայության չեն տանում, իսկ Արմանին տանում են»,- պատմեց Ռզգո Սարհանգյանը։

Նա ասաց, որ ծնողները որդու հետ վերջին անգամ խոսել են ադրբեջանական հարձակումից մեկ ժամ առաջ, դրանից հետո կապը կորել է.

«Արմանը ծնողներին ասել է՝ ամեն ինչ լավ է, հետո ասել՝ լավ, մենք ժամանակ չունենք էլ խոսելու, մեր գլխավերեւում անօդաչու թռչող սարքեր են պտտվում։ Ու դրանից հետո զոհվել է գնդակոծության պատճառով»։

Նշենք, որ Ջերմուկում սեպտեմբերի 14-ին եւս մեկ եզդի զինվորական է զոհվել։ 45-ամյա Սիաբանդ Քյարամի Թամոյանը եզդի հոգեւորական էր, որը ծառայում էր Վայքի զորամասում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը