«Զանգի, արագ»․ դպրոցի 69-ամյա պահակը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ

«Զանգի, արագ»․ դպրոցի 69-ամյա պահակը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ

Իրադարձային Ipress 2024-12-04 18:05:00 1029
img7772_3Nlzv.jpeg

«Զանգի, արագ»․ դպրոցի 69-ամյա պահակը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ.

69-ամյա Մ․ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու համար։

Գործը դատարան է ստացվել 2023 թվականի նոյեմբերի 24-ին և մակագրվել դատավոր Վահե Միսակյանին։

Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Անաչափահաս աղջկա մեջ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով տղամարդը համբուրել է աղջկա այտերը, շուրթերը և պարանոցը:

Մ․ Հովհաննիսյանը եղել է Երևանի դպրոցներից մեկի պահակը։

2023 թվականի օգոստոսի 9-ին ֆրանսերենի գիտելիքները ստուգելու նպատակով՝ դպրոցում ծանոթացել է կրթական ծրագրի մասնակից, անչափահաս Ա․Ք․-ի հետ, ում կանչել է իր աշխատասեղանի մոտ, նստեցրել իր կողքին՝ ստուգելու իբր վերջինիս ֆրանսերենի գիտելիքները և նրա մոտ սեքսուալ բնույթի ցանկություն առաջացնելու նպատակով մի քանի անգամ համբուրել է այտերը, շրթունքները և պարանոցը։ 

Այնուհետև, Ա․ Ք․-ն, հասկանալով իր նկատմամբ անբարո գործողությունների բնույթը, ահազանգել է տատիկին, և օգտվելով Մ․ Հովհաննիսյանի՝ աշխատասենյակ գնալու հանգամանքից՝ անմիջապես հեռացել է դպրոցից։

Մեղադրյալը հիմնական դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել, որ ինքը 2013 թվականից աշխատում է դպրոցում՝ որպես ցերեկային պահակ։ Տուժողին նախկինում չի հանդիպել։ Դեպքի օրը՝ առավոտյան, վերադարձել է արձակուրդից, պատրաստվում էր երկու 1-ին դասարանցի աշակերտի հետ ֆրանսերեն պարապել։

Նկատել է մի երեխա, նրան հարցրել է, թե նա այս դպրոցում է սովորում, վերջինս պատասխանել է ոչ, հարցրել է ձեր դպրոցում ֆրանսերեն լեզու անցնո՞ւմ են, նա պատասխանել է այո, ինքը հարցրել է, թե նա տիրապետո՞ւմ է ֆրանսերենին, նա ասել է այո և մասնակցում է ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներին։

Այդ ժամանակ տղամարդը հարցրել է երեխային, թե նա կարո՞ղ է մի քանի նախաադասություն կարդալ, նա չի մերժել, ինքը գիրքը հանել է։ Երեխան կարդացել և թարգմանել է շատ գրագետ, ինքը ոգևորվել է, ասել «շատ ապրես, բալես», նստած տեղից ձգվել է, համբուրել է ճակատը, այդ ժամանակ հարցրել է նրա անունը։ Այնուհետև գնացել է պատուհանները փակելու, վերադարձել է սեղանի մոտ և երեխան իրեն ասել է, որ տատիկը զանգել է և գնում է տուն։ 

Երբ երեխան դուրս գալուց է եղել, ինքը նրան ասել է, որ մյուս պարապունքին մի քանի բարդ նախադասություն կտա, իսկ նա շնորհակալություն է հայտնել իրեն։ 

Նախկինում նման դեպքեր չի եղել, ինքը երեկոյան իր բնակարանում մասնավոր պարապում է ֆրանսերեն։ 

Տղամարդը հայտնել է՝ չի կարող մեկանաբանել, թե ինչու է աղջկա տատիկը եկել պարզաբանումների։ Երբ ինքը գնացել է միջանցքի պատուհանները փակելու, 4-5 րոպե է տևել, գրքերը տարել դրել է ուսուցչանոց, այդ ընթացքում, եթե երեխան վախեցած է եղել, եթե ինքը անշնորհք արարք է կատարել, ինչու նա չի հեռացել։ 

Տուժողը միայնակ է եղել։ Չի կարող մեկնաբանել, թե ինչու տատիկը մի բան է ասում, տուժողը մեկ այլ բան 

Դատաքննության ընթացքում տուժող Ա․ Ք․-ն ցուցմունք է տվել, որ դեպքը տեղի է ունեցել իր պարապունքից հետո, երբ ինքը դուրս է եկել, դպրոցում տեսել է մեղադրյալին, նա ֆրանսերենի գրքից բացել է մի էջ, ասել է կարդա, ինքը կարդացել է, նրա դուրը եկել է և սկսել է իրեն համբուրել, ասել է, որ ինքը շատ լավ է կարդում, երբ նա գնացել է կողքի սենյակ մի երկու րոպեով, ինքը զանգել է տատիկին, երբ այդ մարդը եկել է, տատիկը իրեն հետ է զանգել է և ինքը գնացել է։ Երբ գնացել է տուն, տատիկին պատմել է, որ համբուրել է իր այտերը, շուրթերը և պարանոցը։ 

Ինքը շատ լարված է եղել, չի հասկացել, թե ինչ է կատարվում։ Հարցրել է, թե որ դասարանում է սովորում, հետո ինքը ասել է, որ տեղափոխվում է 6-րդ դասարան, նա իրեն ասել է, որ մեծ է երևում, հետո անունն է հարցրել, գերազանցիկ լինելը, ֆրանսերեն լեզու սովորելը, հետո ֆրանսերենի գիրքը բացել է և հարցրել, թե կարո՞ղ է կարդալ։ Ինքն այդ ժամանակ վախեցել է, այդ պատճառով չի գնացել, զանգել է տատիկին։ 

Հարցաքննվել է նաև վկա Ա․ Բադեյանը, ով դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողն իր թոռնիկն է։ Դեպքի օրը՝ ժամը 13։00-ին, իր հեռախոսահամարին թոռնուհին հաղորդագրություն է ուղարկել, որ շտապ իրեն զանգահարի, ինքը զանգահարել է։ Թոռնուհին վերադարձել է տուն և պատմել , որ դպրոցի պահակն իր այտը, բերանը, վիզը համբուրել է, ինքը գնացել է դպրոց, սպասել է պահակին, պահակը եկել է, իր բացատրություններն է տվել, ասել է, որ ֆրանսերենի գիրքը տվել է, նա կարդացել է, շատ ուրախացել է և համբուրել է նրան։ Երբ քննիչն իրեն կանչել է, ինքը սխալ ցուցմունք է տվել, ասել է պահակի խոսքերը, հետո երբ հանգստացել է, գիտակցել է, որ սխալ է ասել, երեխան իրեն ուրիշ բաներ է ասել։ 

«Երեխան շատ անհանգիստ էր, զարմացած էր, թե ինչպես կարող է դպրոցում նման դեպք լիներ։ Ինքը խառը վիճակով եկել է և իրեն բացատրել է, թե դեպքը ինչպես է պատահել։ Ինքն առաջին անգամ նշել է այն ինչ պահակն է ասել։ Ցուցմունքի հաջորդ օրը հասկացել է, որ սխալ ցուցմունք է տվել։

Ժամը 13։00-ին պետք է դասը ավարտվեր, ինքը շատ արագ գալիս է տուն, բայց այդ օրն ուշացել է։ Այդ օրվա նախապես գրված հաղորդագրությունը և ժամը 13։30-ի հաղորդագրությունը կապ չունի մյուս գրածների հետ »,- նշել է վկան։

Վկայի ցուցմունքին կից ներկայացված վերջինիս ուղարկված կարճ հաղորդագրության թղթային լուսապատճենը, որի զննությամբ պարզվել է, որ Ա․ Բադեյանը ժամը 14:40-ի կարճ հաղորդագրություն է ստացել «Zangi, Arag» գրառումներով։

Դատահոգեբանի եզրակացության համաձայն՝ 12-ամյա աղջկան բնորոշ չեն այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող են նպաստել ոչ արժանահավատ տեղեկություններ հաղորդելուն: 

Դատահոգեբանական և սեքսոպաթոլոգիական համալիր փորձաքննության  է ենթարկվել նաև մեղադրյալը, որի եզրակացության համաձայն 69-ամյա Մ․ Հովհաննիսյանի մոտ սեռական խանգարումներ առկա չեն։ Երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի հակումներ չունի: 

Դատարանը որոշել է մեղադրյալ Մ․ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով և որպես գրավ վճարված 1․000․000 ՀՀ դրամը վերադարձնել դրա իրավատիրոջը՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Մեղադրյալ Մ․Հովհաննիսյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել փորձաքննությունների համար նախատեսված գումարները՝ 150․000 դրամը՝ որպես դատական ծախս:

Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ դատական նիստերը շարունակվում են։ Վերջին դատական նիստը կայացել է 2024 թվականի նոյեմբերի 6-ին, հաջորդ դատական նիստի օրը հայտնի չէ։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն