Դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Փշատավանից էր. Լուսանկար

Դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա Հրաչյա Քարամյանը Փշատավանից էր. Լուսանկար

Բանակ Ipress 2022-10-01 18:43:00 951
hracya-karamyan_0JeCN.jpg

Մարտական դիրքում հրազենային վիրավորմամբ մահացած հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանը Արմավիրի մարզի Փշատավան գյուղից էր։

Հրաչյան բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, ծառայում էր Վարդենիսում։ Հրաչյան մասնակցել էր սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

«Երեք օր իրենից լուր չունեինք։ Տղաները բարձրացել էին դիրքեր, կապը կորել էր։ Հետո զանգեց, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով կիջնի դիրքերից։ Ինքը շատ բարի, հանգիստ, կշռադատված տղա էր։ Չեմ հասկանում՝ ինչ կարող էր պատահած լինել։ Հանգամանքները մեզ դեռ պարզ չեն»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Հրաչյա Քարամյանի հորեղբայրը՝ Ազատ Քարամյանը։

Հրաչյան ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից փոքր մեկ քույր, ցանկանում էր ճանապարհային ոստիկան դառնալ։ 

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով:

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը