10 օր հիվանդանոցում երեխուս դեղ ու արյուն չեն տվել․․ Այրվածքներ ստացած զինվորը դիրքում 5 ժամ օգնություն չի ստացել․ Տեսանյութ

10 օր հիվանդանոցում երեխուս դեղ ու արյուն չեն տվել․․ Այրվածքներ ստացած զինվորը դիրքում 5 ժամ օգնություն չի ստացել․ Տեսանյութ

Իրադարձային Ipress 2022-08-19 14:49:00 4725
zinvor-zoh_GBgVk.jpg

Forrights.am-ը գրում է. «Այսօր լրացավ Սիսիանի դիրքերում այրվածքներ ստացած ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի մահվան մեկ ամիսը։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունը, սակայն, որևէ պարզաբանում դեպքի վերաբերյալ չի ներկայացրել։ Սգակիր Պողոսյանները, որ որևէ կերպ չեն հաշտվում 19-ամյա Պալյանի մահվան հետ, վշտացած են նաև պետական գերատեսչությունների վերաբերմունքից։ «Անփույթ ու անպատասխանատու են»,- ասում են Պալյանի ծնողները և նշում, որ հուլիս 16-ի լույս 17-ի գիշերը ժամը 2։00-ի սահմաններում տեղի ունեցած պատահարի մասին տեղեկացել են միայն հուլիսի18-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում։

Պալյանի այրվածքներ ստանալու մասին նրա ծնողներին ոչ Պաշտպանության նախարարությունն է տեղյակ պահել, ոչ տարածքային զինկոմիսարիատը։ «Զինակից ընկերներից՝ զանգի միջոցով, իմացանք, որ դեպքը պատահել է»,-ասաց հայրը՝ Ջիվան Պողոսյանը։

«Ոչ մի հրամանատար, ոչ մի աֆիցեր մեզ ոչ մի բան չի ասել։ Շուտ ասեին, գուցե ես շուտ հասնեի, իմ էրեխուն փրկեի»,-նշում է Պալյանի մայրը՝ Գալյա Այվազյանը։

Ուշագրավ է, որ նախարարությունը դեպքի մասին պաշտոնապես հաղորդել է միայն դեպքից 8 օր անց՝ հուլիսի 25-ին։ Գերատեսչությունը հայտնել էր, որ Պալյանը ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել։

Թե ինչո՞ւ ՊՆ-ն դեպքի մասին Պողոսյաններին պատշաճ չի տեղեկացրել կամ ինչո՞ւ է պաշտոնական հաղորդագրությունն այդքան ուշ տարածել, որևէ բացատրություն չկա։ Պն-ն հուլիսի 26-ին նաև զինվորի մահվան լուրը ուշացումով հայտնեց, երբ արդեն լրատվամիջոցները հրապարակել էին այդ տեղեկությունը։

Նշվում է, որ Պալյանն այրվածքներ է ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Ծնողների փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին՝ Պալյանի հանգստի ժամին։ Այրվածքներ ստանալուց հետո, երբ Պալյանը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կետրոն՝ 3-4 օր ծնողների հետ շփման մեջ է եղել, նրանց որոշակի մանրամասներ է փոխանցել։

«Լսել եմ, որ դոմիկի դուռը ներսից չեն կարողացել բացել։ Շատ դժվար է դուռը բացվել, դրսից պետք է բացեին, որ էրեխեքը դուրս գային։ Մեր տղան պատմում էր, որ ինքնուրույն է վառվող դոմիկից դուրս եկել՝ իր ոտքով, ամենավերջինը։ Իր հագուստն ամբողջությամբ վառվել է մարմնի վրա։ Եթե պատերազմ լիներ իմ Պալյանս հետը 10 հոգու կտաներ (նկատի ունի թշնամի), բայց այսպե՞ս մահ։ Ես չէի պահել-մեծացրել, որ իմ էրեխեն կրակի բաժին դառնար»,-ասում է մայրը։

Պալյանի ծնողները սարսափելի մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես այրվածքներ ստացած որդին շուրջ 5 ժամ առաջին բուժօգնություն չի ստացել։ Ըստ նրանց՝ ժամը 2-ին այրվածքներ ստացած Պալյանը մինչև առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում սպասել է բուժօգնության, քանի որ դիրքերից հնչող ահազանգին ժամեր շարունակ արձագանքող չի եղել։

«Ուշացումով հասցրել են Սիսանի հոսպիտալ, հետո Երևանի հիվանդանոց։ Մենք խիստ կասկածում ենք, որ առաջին օգնություն է ցուցաբերվել։ Առաջին օգնություն այնտեղ ընդհնարապես չի եղել, առաջին օգնության պարագաներ չեն եղել։ Չեն կարողացել կապի դուրս գալ, կապ չեն ունեցել, քնած են եղել մարդիկ։ Ոչ սվյազ են ունեցել, ոչ аптечка են ունեցել, ոչ բալոնչիկներ են եղել, հեչ բան չեն ունեցել»,-միմյանց լրացնելով պատմում են ծնողները։

Մոր՝ Գալյա Այվազյանի խոսքով էլ ծառայակիցները Պալյանի վրայի կրակը փորձել են ջրի և հողի միջոցով հանգցնել։ «Էրեխու վրայի կրակը մարվել է հողով և ջրով։ Մարմնի ինֆեկցիան անցել է հողից ու ջրից»,-ասում է մայրը և շարունակում, որ տղային հոսպիտալ տեղափոխել ոչ միայն ուշացումով, այլ նաև այրվածքից ստացած վերքերը խորացնելով։

«Իրեն տեղափոխել են «Վիլիս» մեքենայով՝ առավոտյան ժամը 06:00-07:00-ի հատվածում։ Նստել է մինչև առավոտվա ժամը 06:00-06:30-ը՝ դիմանալով ցավերին։ Իմ տղայի բերանի բառերն եմ ասում։ Պատկերացնո՞ւմ եք «Վիլիսի» մեջ այդքան այրվածքով նստել է՝ վերքերը տրորվելով։ Էրեխուս ամբողջ դեմքը, իրանը, որովայնը, վերին և ստորին վերջույթներն այրված տեղափոխել են «Վիլիսով»՝ պոստից մինչև Սիսիանի հոսպիտալ։ Պոստն էլ գտնվում է 3700 մետր բարձրության վրա՝ ամենաբարձր պոստն է, Ծղուկի (լեռ Սյունիքի մարզում) պոստն է»,-ասաց մայրը։

Ինչո՞ւ Պալյանին, գոնե Սիսիանից ուղղաթիռով չեն տեղափոխել Երևան, այս հարցի պատասխանն են ակնկալում ստանալ ծնողները։ «Սիսիանի հոսպիտալից տեղափոխությունը չէ՞ր կարելի կատարել ուղղաթիռով, մեր պետության ուղղաթիռերն ինչի՞ համար են, հաճույքների՞»,-հարցնում է Պալյանի մայրը։

Ոչ Այրվածքաբանության ազգային կենտրոն, ոչ էլ Ազատան համայնք, որտեղ բնակվում են Պողոսյանները, նրանց Պաշտպանության նախարարը չի այցելել։ Պալյանի հայրը որդու մահվան մեղավոր և պատասխանատու համարում է Սուրեն Պապիկյանին՝ շեշտելով, որ միջադեպը եղել է նրա անփույթ կառավարման հետևանքով։

«Ամենաառաջին մեղավորը մեր պաշտպանության նախարարն է, ինքը պետք է ինձ պատասխան տա։ Իմ էրեխեն 10 օր պառկած է եղել հիվանդանոցում, նախարարության կողմից անտարբեր վերաբերմունք է եղել։ Չեն այցելել։ Էրեխուն արյուն է պետք եղել՝ ժամանակին չեն հասցրել, դեղ է պետք եղել՝ ժամանակին չի հասցվել։ Սրա համար իրենք պետք է պատասխան տան՝ մինչև վերջ։ Առաջին պատասխանատուն նախարարն է։ Ինքը պետք է իմ հարցերին պատասխան տա։ Ես իմ էրեխուն առողջ ուղարկել եմ բանակ, պատերազմի պայմաներում չի մահացել։ Եթե իմանամ, որ թուրքը խփած լինի․․․․»,- ասում է հայրը և շեշտում, որ պաշտպանության նախարարության բոլոր օղակները՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ թերացել են։

Ծնողները ստիպված են եղել ծանր վշտին զուգահեռ Պալյանի՝ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ընթացքում նրա համար անհրաժեշտ դեղորայքի ու այրման խնդիրներով զբաղվել։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Պողոսյաններին այցելել են դեպքից 8 օր անց»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել