Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար․ Լուսանկարներ

Իրադարձային Ipress 2022-11-18 20:38:00 528
danakaharutyun_hKgCu.jpg

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղյան փողոցից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել դանակահարված քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ 

 Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 42-ամյա Հովհաննես Ռ-ն է։

Մինչ իրավապահները պարզում էին դեպքի հանգամանքները, պարզվել է, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Բաղյան 9 շենքի բակից, որտեղ պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր և տեղում սահմանազատել են տարածքը, մինչև ժամանել է քննչակամ խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոռացումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը