Դաժան դեպք Հայաստանում․ Նորածին է մահացել․ ՖՈՏՈ

Դաժան դեպք Հայաստանում․ Նորածին է մահացել․ ՖՈՏՈ

Իրադարձային Ipress 2022-12-05 21:02:00 165
noracin_g5lHr.jpg

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում էր Հրազդան քաղաքում, այցելել են «Հրազդան» ԲԿ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը՝ 31-ամյա Նորիկ Հայրապետյանի կինը՝ 26-ամյա Էլլադա Հայրապետյանը, այսօր պետք է, ըստ նշված բժշկական կենտրոնի բժիշկների, լուսյ աշխարհ բերեր իր հերթական բալիկին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասում էր. «Ժամը մեկին լավ տրամադրությամբ կնոջս բերեցի Հրազդանի հիվանդանոցի ծննդատուն։ Սպասում էինք լավ խաբարի, բայց 1 ժամ հետո բժիշկը մոտեցավ մեզ ու ասեց, որ երեխան մահացել է, քանի որ սրտի կանգ է եղել։

Ճիշտն ասած՝ շոկի մեջ ընկա, այն դեպքում, երբ երբևիցե ոչ մի խնդիր թե կինս. թե պտուղը չէին ունեցել։ Անգամ Երևանում են հետազոտել կնոջս, ու այնտեղի բժիշկներն ասել էին, որ նա կարող է հանգիստ ծննդաբերել, երեխայի քաշն է մի փոքր պակաս։ Այս պահին կնոջս տեղափոխել են վերակենդանացման  բաժանմունքում։

Մենք երեխայի մահվան մեջ կարծում ենք, որ մեղավոր է բժիշկը, ում անփույթ աշխատանքի արդյունքում է արձանագրվել երեխայի մահը, այն դեպքում, որ, նորից եմ կրկնում, թե մայրը, թե երեխան ոչ մի առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել։

Հիմա մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք այն վիշտն ու ցավը չապրի, որ այս պահին մենք ենք ապրում։

3 երեխա ունենք՝ 2 տղա, 1 աղջիկ։ Չորրորդը նույնպես տղա էր ու ապագա զինվոր։ Բայց Հրազդանի ծննդատան բժշկի կամ բժիշկների անփութության հետևանքով հիմա մենք չգիտենք՝ ինչ անենք։ Անգամ երեխայի համար հագուստ ու խաղալիքներ էինք գնել։ Մեր ողջ ազգուտակը գիտեր ու սպասում էին մեր տղայի լույս աշխարհ գալուն, բայց խոսքեր չունենք ասելու, չգիտենք՝ ինչ ասենք։

Մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Զարմանում եմ նաև, որ մահվան դեպք է արձանագրվել ծննդատանը, բայց նրանք 6 ժամից ավելի է, դեպքի մասին ոստիկանությանը չեն տեղեկացրել»։ 

Ողբերգական դեպք՝ «Հրազդան» բժշկական կենտրոնի ծննդատանը. նորածին տղան մահացել է, մայրը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հարազատները կարծում են, որ երեխան մահացել է բժիշկների անփութության հետևանքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը