«Գորշ գայլերը» Հայաստանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Գորշ գայլերը» Հայաստանում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրադարձային Ipress 2022-07-20 17:31:00 4158
gors-gayler_ujjHd.jpg

«Գորշ գայլերը» տառացիորեն ներթափանցել են Հայաստան: Մասնավորապես՝ համացանցում հայտնվել է «Գորշ գայլերի» համակիր մի թուրք բլոգերի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է նա, Ծիծեռնակաբերդում գտնվելով, ձեռքով «Գորշ գայլերի» նշանը ցույց տալիս ու թուրքերեն ինչ-որ բաներ բարբաջում: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ թուրք բլոգերը ուղղություն է վերցրել դեպի Գյումրի՝ այնտեղ նունպես, ըստ երևութին, փառաբանելու «Գորշ գայլերի» կազմակերպությունը:

Ըստ էության՝ գործ ունենք թշնամական ինտերվենցիայի հետ, բայց այս անգամ ոչ թե զինվորական դրսևորմամբ, այլ 21-րդ դարին վայել գործիքակազմերի օգնությամբ: Համաձայնեք, որ կատարյալ սրբապղծություն է սրբացված զոհերի հիշատակը հավերժացնող վայրում, որը հայ ժողովդի գլխավոր ուխտատեղիներից է, «Գորշ գայլերի» փառաբանմամբ զբաղվել՝ դրանով իսկ զվարճացնելով Թալիաթի ու Էնվերի անիծյալ հոգիները:

Սա ոչ միայն հայի ազգային արժանապատվությունը նվաստացնող երևույթ է, այլև՝ ազգային անվտանգությանը սպառնացող իրադարձություն, որով պետք է զբաղվեն հայաստանյան իրավապահներն ու հատուկ ծառայությունները, որոնք, սակայն, բացի Նիկոլի հետույքը աթոռին մեխելուց, ուրիշ ոնչով զբաղված չեն այս երկրում:

Իրականում նմանօրինակ տեսարանաններն այլևս դառնալու են հայաստանցիներիս կենցաղի մի մասնիկն այն դեպքում, եթե իսկապես Նիկոլի մուրազն ի կատար ածվի, և բացվեն հայ-թուրքական սահմանները: Ո՞վ է խանգարելու թուրքերին ամեն օր այցելել Ծիծեռնակաբերդ ու այնտեղ փառաբանել ասենք Նազըմ Բեին: Նիկո՞լը, թե՞ Գռզոն է սաստելու յուր բիզնես գործընկերներին՝ նրանց ծանոթացնելով հայոց պատմության ցավալի էջերին: Պետք լինի՝տո իրենք էլ մի սելֆի կանեն՝ մատները օդ տնկած, միայն թե մեջը փող լինի:

Մարդիկ կոսմոպոլիտներ են՝ հայրնեիք ու ազգություն չունեցող արարածներ…

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը