Գետում հայտնաբերվել է՝ 2 օր որոնվող, «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու մարմինը

Գետում հայտնաբերվել է՝ 2 օր որոնվող, «Եդեմ» ռեստորանի աշխատակցուհու մարմինը

Իրադարձային Ipress 2024-05-17 20:06:00 4836
haytnabervel-e-marmin-1_ZmvDg.jpg

Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները քաղաքացիների օգնությամբ մայիսի 15-ից որոնողական աշխատանքներ էին կատարում, ինչի շնորհիվ ժամը 13։00-ին Փամբակ գյուղի դպրոցի ուղղությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գրիգորյանի դին։

Փրկարարները վարար գետից մեծ դժվարությամբ՝ ճոպանների միջոցով, դուրս են բերել մարմինը, որից հետո հարազատները ճանաչել են, որ գետից դուրս բերվածը Ե․ Գրիգորյանն է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  SHAMSHYAN.com-ը, մայիսի 15-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին գործող «Եդեմ» ռեստորանային համալիրի աշխատակիցը ժամը 15։30-ի սահմաններում ռեստորանի տարածքից դուրս է եկել և չի վերադարձել։

Տեղում պարզվել էր, որ Լոռու մարզի բնակիչ 58-ամյա Երանուհի Գ․-ն, ով աշխատում էր «Եդեմ» ռեստորանում՝ որպես տեխնիկական աշխատակցուհի, ընդմիջման գնալու նպատակով դուրս էր եկել ռեստորանից։

Փրկարարները, ոստիկանները, պարեկներն, ռեստորանի ամբողջ անձնակազմն ու քաղաքացիները մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ էին իրականացրել և ռեստորանի հարևանությամբ հոսող Փամբակ գետում հայտնաբերել էին հատակը մաքրելու փայտը (պոլի փետ) և այլ պարագաներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Երանուհի Գ․-ն մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար ընկել էր գետը։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը