Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. Դաժան մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. Դաժան մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

Իրադարձային Ipress 2023-08-18 15:13:00 4038
img63356a5ex_-3uKn.jpeg

Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, ում ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին։

Պարզվում է` ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում, այս տարվա հունիսին տեղափոխվել են Երևան։ Հայտնի է դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կնոջ ինքնությունը` նա 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Մեզ հետ զրույցում ուսուցչուհին սարսափելի մանրամասներ պատմեց ընտանիքի մասին։ Պարզվում է` ընտանիքի հայրը` Թաթուլ Մադաթյանը, մոտ 1 տարի առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։

«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել երեխան, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմել է ուսուցչուհին։

Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։

Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ դստերը սեռական բռնության է ենթարկել սեփական հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։

«Երբ երեխայի բռնաբարության մասին հայտնի դարձավ, դրանից հետո ուսուցիչները սկսեցին քննարկել, իրենք իրենց մեջ վերլուծել, թե ինչու էր աղջիկը կտրուկ փոխվել, սկզբում ինքը բավականին լավ էր սովորում, հետո միանգամից պարփակվել է ինքն իր մեջ, դադարել շփվել և այլն»,– պատմել է ուսուցչուհին։

Շեշտել է` այդ պահի դրությամբ իր դասարանում սովորող աղջիկը սեռական բռնության ենթարկված չի եղել։ Բայց ստեղծված իրավիճակը նաև նրա վրա է ազդել։

«Ինքն էլ հանգիստ երեխա էր, աշխատում էր ոչ ոքի հետ չշփվել, դասամիջոցներին միշտ հեռախոսը ձեռքին էր, իր դասերն էլ որ վերջանում էին, սպասում էր 3-րդ դասարանցի քրոջը, որ միասին տուն գնային»,– ասել է ուսուցչուհին։ Ի դեպ, նրա խոսքով, սարսափելի տեսանյութում մոր հետ միասին ավագ քրոջը տանջող աղջիկը հենց նա է։

Երեխաների հետ սկսել են հոգեբանները աշխատել, սոցիալական աշխատողները նաև դպրոց էին հաճախ գնում, դասապատրասմանը նաև օգնում։

Ուսուցչուհու խոսքով` երեխաների համար բավականին ծանր հոգեբանական վիճակ էր ստեղծված, բոլորին հայտնի էր այն, ինչ կատարվել է ընտանիքում։ Ցավով է նշում, որ աղջիկների հետ դասընկերները չէին շփվում։

Մայրն ամբողջ ընթացքում դպրոց գրեթե չի եկել, ծնողական ժողովների չի մասնակցել, երեխաներով չի հետաքրքրվել։

«Մի անգամ էքսկուրսիա էինք գնացել, ծնողները խոսում էին, որ ինքը լրիվ ամուսնուն է պաշտպանում, ասել է, թե բոլոր պապաներն էլ իրենց երեխաների հետ տենց են անում»,–ներկայացրել է ուսուցչուհին։

Մի օր էլ Աննա Արևշատյանը զանգահարել ու ասել է` երեխաների գործերը պատրաստեք, իրենց Երևան եմ տանում։ Դա հունիսին էր, դրանից հետո մինչև այսօր առավոտյան ընտանիքի մասին ոչինչ չէին լսել։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 513

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն