Բացահայտվել է 26-ամյա Մհեր Խաչատրյանին կյանքից զրկած քաղաքացու ինքնությունը

Բացահայտվել է 26-ամյա Մհեր Խաչատրյանին կյանքից զրկած քաղաքացու ինքնությունը

Իրադարձային Ipress 2024-06-14 10:06:00 5715
mher-xachatryan-1_WdSrP.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ և ճիշտ աշխատանքներ, պարզել են հունիսի 13-ին Երևանում Նորագավիթ թաղամասում Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խաչատրյանին հրազեններով սպանած անձանց ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:25-ի սահմաններում, Նորագավիթ 1-ին փողոցի 92 հասցեի մոտ, որի ժամանակ Նորագավիթ 1-ին փողոցի բնակիչ 39-ամյա Հովհաննես Մարտիրոսյանն ու Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ 31-ամյա Նարեկ Ավետիսյանը, իրենց մոտ պահվող ապօրինի հրազեններով, կրակոցներ են արձակել Մ. Խաչատրյանի ուղղությամբ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Մարտիրոսյանին և Ն. Ավետիսյանին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը բնութագրվում էր դրական, երբևէ չի եղել քրեական «ռազբորկաների» մեջ, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում և իր զինակից ընկերների հետ անառիկ է պահել իրեն վստահված «պոստերը» ու նրա խիզախությունն ու հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը գնահատել էր նաև լեգենդար Եղնիկներ զորամասի հրամանատար, Արցախի հերոս, գեներալ Կարեն Ջիլավյանը՝ ժողովրդի սիրելի «Քյոխը»։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել նաև 44-օրյա պատերազմին՝ լինելով զինվորի կողքին։ Ու հիմա շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է այդ 2  ստահակների ձեռքը գնացել ու կրակել մեկի  վրա, ով ծառայության ողջ ընթացքում ու ծառայությունից հետո անհրաժեշտության դեպքում ինքնակամ մեկնել է ռազմաճակատ ու կենաց-մահու պայքար տվել ազերի բաշիբոզուկների դեմ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը  00:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։

Ոստկաներնն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն մահացածի մարմնի վրա կա հրազենային մի քանի կրակոցի հետքեր։

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը