«Բժիշկներն ասացին՝ երեխայի լեզուն պետք է հեռացնեն». Արցախից բռնի տեղահանված 12-ամյա Վախթանգի բուժման համար գումար է անհրաժեշտ

«Բժիշկներն ասացին՝ երեխայի լեզուն պետք է հեռացնեն». Արցախից բռնի տեղահանված 12-ամյա Վախթանգի բուժման համար գումար է անհրաժեշտ

Իրադարձային Ipress 2024-08-24 20:58:00 654
vaghtang-grigoryan_5zLJ0.jpg

Արցախից բռնի տեղահանված Հայկուհի Մկրտչյանը Մարտակերտում թողել է ոչ միայն տունը, անձնական փաստաթղթերը, այլև որդու՝ Վախթանգի բուժման համար հավաքած ողջ գումարը։

12-ամյա Վախթանգ Գրիգորյանն ունի լեզվի ուռուցք, երեխայի մոտ այն հայտնաբերվել է 5 տարեկանում, արդեն 7 տարի է՝ մի քանի վիրահատությունների է ենթարկվել, բուժում անցել Մոսկվայում։ Այժմ կրկին պետք է վիրահատվի Մոսկվայում, սակայն գումար չկա։

Վախթանգի մայրը՝ Հայկուհի Մկրտչյանը, 168.am-ի հետ զրույցում պատմել է, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո, այժմ ամուսնու և որդու հետ ապրում են Չարենցավան քաղաքում՝ վարձակալած բնակարանում։ Ամուսնու հետ աշխատում են, սակայն աշխատավարձով վճարում են բնակարանի վարձը, կոմունալներն են վճարում, երեխայի համար դեղորայք և սնունդ են գնում։ Աշխատավարձն այնքան մեծ չէ, որպեսզի կարողանան հավաքել որդու վիրահատության համար։

«2018 թվականին Երևանում է տղաս վիրահատվել՝ 4 անգամ, ընդ որում, մեկ ամսում 2 վիրահատություն է տարել։ 2020 թվականին էլ Մոսկվայում է վիրահատվել։ Մեկ տարի անց՝ 2021 թվականին, վիճակը կտրուկ վատացավ, տեղափոխեցինք Երևան, ասացին, որ լեզուն անհապաղ պետք է հեռացնենք, այլ տարբերակ չկա. չհամաձայնեցի։ Մեզ խորհուրդ տվեցին, որ երեխային տանենք Մոսկվա, տեղափոխեցինք, բուժման որոշակի կուրսեր անցավ, հիմա պարբերաբար պետք է տանենք, որպեսզի այդ բուժումներն անցնի, մինչև դառնա 14 տարեկան, լեզուն արդեն փոխպատվաստեն։

Մոսկվայում մեզ ասացին, որ երեխան դեռևս փոքր է, երբ դառնա 14 տարեկան, լեզուն կփոխպատվաստենք՝ իր մարմնից որոշակի հատված վերցնելով։ Ուռուցքը բարորակ է, փառք Աստծո, այն չի տարածվում, բայց վիրահատություններից հետո այն կրկին աճում է, դրա համար, ըստ Մոսկվայի կլինիկայի բժիշկների՝ լավագույն լուծումը փոխպատվաստումն է»,- նշել է Հայկուհի Մկրտչյանը։

Նա  Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանից է՝ Վերին Հոռաթաղ գյուղից։ Ասում է՝ երբ դեռ Արցախում էին ապրում, ամուսնու հետ աշխատում էին, գումար էին հավաքում, որպեսզի տղայի 14 տարեկան դառնալուն պես վիրահատեն։

«Մենք աշխատում, գումարը հավաքում էինք ու այդ վիրահատությանն էինք պատրաստվում, սակայն նախորդ տարի Ադրբեջանի հարձակման հետևանքով ամեն ինչ կորցրեցինք, հավաքած գումարը չկարողացանք տանից վերցնել։ Երբ Ադրբեջանը հարձակվեց, ես հիվանդանոցում էի, ամուսինս՝ դիրքերում։ Ես հիվանդանոցից եմ դուրս եկել, ամուսինս դիրքերից է իջել, ու արդեն մեզ տարհանել են, քանի որ Մարտակերտն արդեն գրավել էին, ու այդպես դուրս ենք եկել՝ առանց նույնիսկ անձնական փաստաթղթերի։

Դեռևս չենք հաշվարկել, թե մեզ որքան գումար է անհրաժեշտ, ամեն ինչ կախված է հետազոտություններից։

Շատ դաժան ճանապարհ ենք անցել, այս տարիների ընթացքում՝ անընդհատ հիվանդանոցներ, անալիզներ, փաստաթղթերը միշտ ուղարկել ենք նաև Գերմանիա, որպեսզի այնտեղից էլ կարծիքներ ստանանք»,- հավելել է Հայկուհի Մկրտչյանը։  

Նա նաև ասել է՝ երբ բուժումն ուշացնում են, երեխայի լեզվի ուռուցքը մեծանում ու սկսում է արնահոսել։

«Հիմա համեմատաբար երեխայի վիճակը լավ է, որովհետև դեղորայքը ստացել է, կարողանում է հաց ուտել ու խոսել։ Բայց չգիտենք՝ սա որքան կտևի, կարող է՝ մեկ ամիս հետո կտրուկ վիճակը վատանա։

Ես ուզում եմ, որ որդուս բուժումը լավ անցնի, որպեսզի 2 տարի անց լեզվի փոխպատվաստման պրոցեսը հեշտ ու արդյունավետ լինի, որպեսզի որդիս կարողանա լիարժեք ապրել։ Մեզ Մոսկվայի կլինիկա գնալու վերջնաժամկետ չեն ասել, բայց որքան շուտ գնանք, այնքան լավ։ Նույնիսկ ոսկի չենք վերցրել, որ  ծախենք՝ ինքնաթիռի տոմս առնենք, գնանք, ամեն ինչ կորցրել ենք ու կանգնել նման խնդրի առաջ։ Արցախում մենք երբեք որևէ մեկից գումար չենք վերցրել, որովհետև մեր տանն էինք ապրում, աշխատում էինք։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից ամեն ինչ փոխվեց։

Իմ առաջնային նպատակը որդուս բուժումն է»,- եզրափակել է Հայկուհի Մկրտչյանը։

Հ.Գ. Վախթանգին օգնելու համար Հայկուհի Մկրտչյանը տրամադրել է Կոնվերս բանկի բանկային քարտի համար՝ 4847040004547845։

Поделиться
Класс
Send
img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

img2466_AaBQI.jpeg

Կրակել է, մեքենայի տակ գցել ու գետն ընկել ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակական 21300

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

Իրադարձային 13590

«Տղամարդ չե՞ս». իշխանական լրագրողը հարվածում է Նարեկ Կարապետյանի աջակիցներին, վիրավորում պատերազմի մասնակցին

Քաղաքական 2364

ՏԵՍԱՆՅՈւԹ Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Քաղաքական 1296

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

Հասարակական 516

«Արտադրված է Հայաստանում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական 507

«Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ես հետևից կգրկեմ նրան, բայց ես սիրում եմ գրկել կանանց»․ Ռուբեն Հայրապետյան

Իրադարձային 486

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

Հասարակական 297

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

Քաղաքական 282

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Հասարակական 228

Կարկուտ, անձրեւ եւ քամի. Եղականի տեսություն