Արտառոց դեպք Երևանում. տղամարդը ԱԺ-ի դիմաց կարել է շրթունքներն ու պահանջում է լուծել իր սոցիալական խնդիրները

Արտառոց դեպք Երևանում. տղամարդը ԱԺ-ի դիմաց կարել է շրթունքներն ու պահանջում է լուծել իր սոցիալական խնդիրները

Իրադարձային Ipress 2020-04-11 18:52:00 6336
ftt_q5Ks2.jpg

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քաղաքացի Opel մակնիշի 36 DX 122 համարանիշի ավտոմեքենայի մեջ նստել և բողոքի ակցիա է անում: 

Նշված քաղաքացին, ով կլինի 30-35 տարեկան տղամարդ, շրթունքների մի փոքր հատված կարել է և հայտարարում է, որ ինքը բողոքի ակցիա է կատարում, քանի որ չի կարողանում իր ընտանիքի անդամների սոցիալական խնդիրները լուծել,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժանային կառավարման Ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Վելյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբանը: Փրկարարների ու ոստիկանների հետ զրույցում տղամարդն ասում էր.

«Սոցիալապես անապահով խավից եմ: 6 երեխա ունեմ, ու հիմա էլ կինս հղի է: Չգիտենք, թե ում դիմենք, որ մեզ էլ նպաստ տան: Երեկ, բարեբախտաբար մի քանի պատգամավորի հանդիպեցի, նրանցից մեկը նույնիսկ ինձ տարավ իր տուն: Սակայն դրանով իմ պրոբլեմները չլուծվեցին»:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզում են քաղաքացու ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն այդ տղամարդը հրաժարվում է բժշկական օգնությունից: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ այդ քաղաքացին վերջին ժամանակներս կարծես ավանդույթ է դարձրել նման կարգի բողոքի ակցիաներ իրականացնելը: 

Поделиться
Класс
Send
img2619_gizCA.jpeg

Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից

img2538_qtbqt.jpeg

ԲԱՑԱՌԻԿ տեսանյութ 18-ամյա տղայի ողբերգական վթարից

img2536_KEH_c.png

Ողբերգական վթար. 18-ամյա տղան մահացել է

img2535_wN0De.jpeg

«Սիրելի՛ հայ հարևաններ, մի՛ կրկնեք Վրաստանի սխալը»․ Սաակաշվիլի

img2531_gP1k2.jpeg

ՌԴ-ն ամբողջությամբ դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը

img2530_HK7Nf.jpeg

«Էս քանի օրը Փաշինյանն «Ուժեղ Հայաստան»-ին դուրս է հանելու ընտրապայքարից». Հովիկ Աղազարյան

img2513_oioUh.jpeg

Հայկի ձեռքում եղել են մահացածի մազերը․ ՆՈՐ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից

img3969_PG3Gn.jpeg

Ալեն Սիմոնյանը հայտնել է 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

img2470_HXhJO.jpeg

«10 հազար թոշակն ավելացրեց, 20 հազար մթերքները բարձրացրեց». քաղաքացի (տեսանյութ)

img2469_uDLbv.jpeg

«Լեզվիդ տալու փոխարեն արտաբերիր այս երկու նախադասությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

img2468_fsF8b.jpeg

«Կալուգացի Սամո՛, դու օտարերկրյա անուղեղ լրտես ես». Նիկոլ Փաշինյան

img7772_yUfXT.jpeg

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը