«Արմենիա» ԲԿ-ի պարզաբանումը 21-ամյա աղջկա մահվան մասին

«Արմենիա» ԲԿ-ի պարզաբանումը 21-ամյա աղջկա մահվան մասին

Իրադարձային Ipress 2024-10-17 10:26:00 4728
21amya-axjiky-mahacel-e_HvPme.jpg

«Արմենիա» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում հրապարակված հետևյալ վերնագրով հոդվածի «Արմենիա բժշկական կենտրոնում 21-ամյա աղջիկ է մահացել, մայրը հայտնել է, որ աղջկա ձեռքերը կապել են, հարվածել», «Արմենիա» բժշկական կենտրոնը հակադարձում է.

Ս.թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» ԲԿ է ընդունվել քաղաքացի Ս.Ս.-ն՝ թունավորման ախտանիշներով: Նախնական զննման ընթացքում Ս.Ս-ն տեղեկացրել է բժշկին, որ ընդունել է 48 դեղահաբ «Կոլխիցին»: Բուժառուն անմիջապես տեղափոխվել է սուր թունավորումների բաժանմունք՝ բուժումը սկսելու նպատակով: Որոշ ժամանակ անց բուժառուն հրաժարվել է բուժօգնությունից և ցանկություն հայտնել լքել բուժհաստատությունը: Ինչպես բուժառուին, այնպես էլ նրանց հարազատներին, ներկայացվել է բուժհաստատությունը լքելու վտանգները և հետևանքները, ներառյալ՝ հավանական մահը: Սակայն, ցավալիորեն, և՛ բուժառուն, և՛ նրա հարազատները պնդել են իրենց ցանկությունը: Առկա է բուժառուի ձեռքով գրված հրաժարականը, որի տակ դրված է նաև հարազատների ստորագրությունը:

Հաջորդ օրը, հոկտեմբերի 6-ին, բուժառուն առավել ծանր վիճակում կրկին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ սուր թունավորումների բաժանմունք, որտեղից հոկտեմբերի 7-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում: «Արմենիա» ԲԿ ընդունվելու պահից բուժանձնակազմի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր բժշկական գործողությունները, որոնք, ցավոք, արդյունք չեն տվել, և հոկտեմբերի 8-ին, ժամը 11.20-ի սահմաններում, արձանագրվել է բուժառուի կենսաբանական մահը:

Սուր թունավորումների և մի շարք այլ պարագաներում և՛ Հայաստանում, և՛ ամբողջ աշխարհում ընդունված բժշկական ընթացակարգերը նախատեսում են բուժառուի շարժողականության սահմանափակում՝ ինքնավնասման վտանգը չեզոքացնելու նպատակով, իսկ գիտակցության կորստի պարագայում, նույն միջազգային ընթացակարգերը նախատեսում են ցավ պատճառելու միջոցով հիվանդի գիտակցության առկայության ստուգումը կամ հիվանդին գիտակցության բերելը:

Այս դեպքի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը և անհրաժեշտ բացատրությունները տրվել են նաև ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներին, որոնք վերոնշյալ դեպքի կապակցությամբ երկու անգամ այցելել են «Արմենիա» ԲԿ:

Ցավալի է, որ այդ ընթացքում ոչ մի լրատվամիջոց կամ լրագրող, որոնք հրապարակել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, չեն դիմել «Արմենիա» ԲԿ ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու և մյուս կողմի կարծիքը ներկայացնելու նպատակով: Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ հետայսու, նման զգայուն խնդիրներ լուսաբանելիս լսել բոլոր կողմերի կարծիքները՝ հանրությանն ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն փոխանցելու համար: «Արմենիա» բժշկական կենտրոնը հայտնում է լրատվամիջոցների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը»:

Поделиться
Класс
Send
img1493_wrCco.webp

Ամուսինը մեքենայի մեջ դանակահարել է հղի կնոջը․ բժիշկները պայքարում են կյանքի համար

img9853_p6vFz.png

«21-րդ դարի ստրկությունը՝ թրաֆիքինգը». հարցազրույց թրաֆիքինգի ռիսկերի իրազեկման հարցերով փորձագետի հետ

img9599_1b73J.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ դեպքի վայրից․ Ինչպես են 2-ամյա Տիգրանին դուրս բերել գետից

img9592_KEyLs.jpeg

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էջմիածնում 26-ից ավելի դանակի հարվածներով տղամարդ են uպանել ու գումար շաղ տվել վրան. կասկածյալը որդին է

img9523_PVv5T.jpeg

Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից

img9514_eseIA.jpeg

Կասկածելի հետք է նկատվել գետում. Բացառիկ

img9505_IX1ti.jpeg

Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել

img9503_zEYm1.jpeg

Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում. Տեսանյութ

img9490_YDznQ.jpeg

Հնարավոր է՝ որոշում կայացվի երեխային առաջին դասարան ընդունել 7 տարեկանում․ ԿԳՄՍ նախարար

img9489_g7rEm.jpeg

Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

img9470_XplnK.jpeg

Զանգել երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել․ ինչ է պատմում Տիգրանի պապիկը

img9443_a7mVN.jpeg

Հովիվը գետում մարմին է հայտնաբերել